Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 23 » ԼՂՀ անկախության ճանաչման փոխարեն Հայաստանը քաղաքականություն խաղաց. Րաֆֆի Հովհաննիսյան
14:33
ԼՂՀ անկախության ճանաչման փոխարեն Հայաստանը քաղաքականություն խաղաց. Րաֆֆի Հովհաննիսյան

http://farm1.static.flickr.com/47/105407327_5db239bf11_o.jpgԿոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը Հայաստանի ճշգրիտ քաղաքականության դեպքում կարող է իր դրական ազդեցությունն ունենալ նաև ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցում։ Այսօր պատասխանելով լրագրողների հարցին՝ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցություն վարչության նախագահ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչման համար դեռևս ուշ չէ։

Ըստ նրա՝ Հայաստանը Կոսովոյի անկախացման նախաշեմին պետք է Ազգային ժողովի օրակարգ մտցներ ԼՂՀ ուշացած ճանաչման հարցը։ «Իսկ հիմա հասանք այն պահին, որ միջազգային դատարանը խորհրդատվական դատավճիռ արձակեց։ ԼՂՀ հարցը, որն իսկապես նախադեպ է շատերի համար, մնաց ուշացած իրավիճակում։ Եվ սա մեր մեղքով է, մեր հատվածական, այս պահի մեջ խոսող, քննադատող, բանսարկող մտայնությունից է բխում»,- ընդգծեց բանախոսը։

Ըստ նրա՝ Հայաստանը պարտավոր էր ԼՂՀ անկախությունը ճանաչել 1992 թվականին, սակայն ուշացանք ու սխալվեցինք։ 1994թ.-ին զինադադարի մասին եռակողմ փաստաթուղթ կնքելիս, ըստ Հովհաննիսյանի, անհրաժեշտ էր, որպեսզի Հայաստանն «իրավական վերաբերմունք հայտներ ԼՂՀ նկատմամբ»։

«Ակնհայտ էր, որ անգամ այն ժամանակ կային պետություններ, որոնք պատրաստ էին լրջորեն դիտարկել ճանաչման հարցը, բայց բաց էր այն իրողությունը, որ Հայաստանը դեռ չէր ճանաչել։ Ակնհայտ էր, որ Արևմուտքը գնում էր Կոսովոյի ուղղությամբ, պարզ էր, որ Ռուսաստանը պետք է պատասխաներ, Մինսկի խմբի համանախագահներից ամեն մեկը ցույց տվեցին, որ իրենք պատրաստ են ազգային ինքնորոշման սկզբունքը գերադասել մյուս սկզբունքներից»,- նշեց նա։

Կոսովոյի հռչակումից առաջ ԼՂՀ անկախության ճանաչման փոխարեն, Հովհաննիսյանի խոսքով, «Հայաստանը քաղաքականություն խաղաց». «Մենք մանր բանակցային խորամանկություններ արեցինք՝ մեր դիվանագիտական փոսն ավելի խորացնելով»։

Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ նշեց. «Մենք բոլորս միասին պատերազմը հաղթեցինք, բայց տանուլ ենք տալիս խաղաղությունը և խաղաղության դիվանագիտական օրակարգի ընձեռած հնարավորությունները»։

Tert.am

Просмотров: 609 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: