Լեռնային Ղարաբաղի ՀԿ-ներ. ԵԱՀԿ գնահատման առաքելությունը սաստկացնում է լարվածությունը տարածաշրջանում - 9 Октября 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 9 » Լեռնային Ղարաբաղի ՀԿ-ներ. ԵԱՀԿ գնահատման առաքելությունը սաստկացնում է լարվածությունը տարածաշրջանում
15:49
Լեռնային Ղարաբաղի ՀԿ-ներ. ԵԱՀԿ գնահատման առաքելությունը սաստկացնում է լարվածությունը տարածաշրջանում


ԵԱՀԿ գնահատման առաքելությունը մի միջոցառում է, որը  սաստկացնում է լարվածությունը տարածաշրջանում եւ որից օգտակար բան չի ակնկալվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի համար: Այդ մասին ասված է Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների խորհրդի հայտարարության մեջ:

«Այն դեպքում, երբ պաշտոնական Բաքվից սպառնալիքներ են հնչում ԼՂՀ եւ նրա ժողովրդի հասցեին, եւ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է շանտաժը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններ սկսելու մասին, վերջին մի քանի ամիսներին ամեն օր գնդակոծվում է շփման գիծը եւ մարդիկ են զոհվում, չեն դադարում ադրբեջանական զինված կազմավորումների փորձերը` իրականացնել հետախուզական-դիվերսիոն գործունեություն ԼՂՀ տարածքում, երբ Բաքուն հավաստում է լոկ իր ագրեսիվ նպատակները` կտրականորեն հրաժարվելով դիպուկահարներին դուրս բերել շփման գծից, միջնորդները, փոխանակ զբաղվեն այդ հարցերի փաթեթով, կազմակերպում են մի առաքելություն, որը նման է ագրեսիվ կողմին խաղաղեցնելու փորձի:

 Մեզ` Արցախի հասարակության ներկայացուցիչներիս համար, անհասկանալի է, թե ինչու ադրբեջանական ղեկավարության ռազմատենչ հռետորաբանությունը եւ Ադրբեջանի զինված կազմավորումների ագրեսիվ պահվածքը, ինչը սպառնում է վերածվել ծավալուն ռազմական գործողությունների` ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից անուշադրության են մատնվում եւ չեն արժանանում նրա հասցեագրված գնահատականին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող-երկրները, որոնք ստանձնել են խաղաղ կարգավորման պատասխանատվությունը, պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի կանխվեն բռնությունն ու ցանկացած որեւէ արարք, ինչը սադրում է լարվածության ուժգնացում»,- նշել են հայտարարության հեղինակները եւ հավելել, թե միանգամայն ակնհայտ է, որ ԵԱՀԿ գնահատման առաքելության աշխատանքի արդյունքները պաշտոնական Բաքվի կողմից օգտագործվելու են տեղեկատվական պատերազմի ընդլայնման նպատակով, նույն կերպ, ինչպես ադրբեջանական քաղաքական ղեկավարությունն է շարունակում լկտիաբար շահարկել ԵԱՀԿ նախկին առաքելությունների աշխատանքի արդյունքները:

«ԵԱՀԿ ենթադրվող գնահատման առաքելության միակողմանի բնույթը, մեր կարծիքով, չի կարող դրական լիցք հաղորդել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին:

Որպեսզի առաքելությունը կարողանա ներկայացնել ամբողջական պատկերը, այն միաժամանակ պետք է անցկացվի նաեւ Ադրբեջանի կողմից բռնազավթված` ԼՂՀ տարածքներում:

Գնահատման առաքելությունը պետք է հանրության ուշադրությունը սեւեռի նաեւ այդ տարածքներում հայկական մշակույթի պատմական կոթողների նկատմամբ իրականացված վանդալիզմի փաստերի վրա, որոնց նպատակն է` ոչնչացնել հայկական էթնոսին այդ հողերի պատկանելության ամեն մի պատմա-մշակութային ապացույց, այդ թվում` նշված տարածքները ադրբեջանական ազգության անձանցով բնակեցնելու միջոցով:

Մենք մեր բողոքն ենք արտահայտում` ընդդեմ միջնորդների կողմից հայ փախստականների եւ հարկադիր տեղափոխված անձանց իրավունքների քամահրման»,- նշել են Լեռնային Ղարաբաղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:



NEWS.am

Просмотров: 198 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: