Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 5 » Լևոն Մելիք-Շահնազարյան. «Ադրբեջանի ասկյարներն իրենց նզովքի են արժանացնում»
11:20
Լևոն Մելիք-Շահնազարյան. «Ադրբեջանի ասկյարներն իրենց նզովքի են արժանացնում»
Ադրբեջանի քարոզչամեքենան վատ ավանդույթ է դարձրել Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում իրագործած սադրանքները վերագրել այն բանին, իբր «Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը»: Այս մասին PanARMENIAN.Net ի լրագրողի հետ զրուցելիս ասել է Voskanapat պորտալի ղեկավար, քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Նա նշել է, որ վերջին ժամանակներում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զինված բախման 3 դեպք է եղել, որոնցից յուրաքանչյուրն ավարտվել է երիտասարդների մահով և, որ ԼՂՀ ՊԲ վրահսկողության ներքո գտնվող տարածքում են մնացել ադրբեջանցի զինծառայողների դիակները:

«Ամեն անգամ Ադրբեջանը հայտարարում է, որ հայերը հարձակում են գործել հենման կետերի վրա: Ստիպված համարում ենք, որ ադրբեջանցի ասկյարներն իրենց նզովքի են տանում: Իրականում, եթե վերջին միջադեպի մասին խոսենք, ապա ըստ այն տվյալների, որ ես ԼՂՀ ՊԲ սպաներից լսել եմ, այն է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 6.50-ին, Ադրբեջանի դիվերսիոն մի խումբ` 4 հոգուց բաղկացած, հատել է ԼՂՀ սահմանը` նպատակ ունենալով գերի վերցնել հայ զինծառայողների: Խմբին ժամանակին նկատել են և կրակ բացել, որի արդյունքում ադրբեջանցի մեկ զինծառայող զոհվել է, իսկ նրա մարմինը մնացել է հայկական կողմում: Երեք հոգին փորձել են փախուստի դիմել, սակայն ականի պայթյունից վիրավորվել են: Նրանցից երկուսը, ովքեր վաշտի հրամանատարներն էին, մահացել են որոշ ժամանակ անց, մեկը կարողացել է փախչել: Հայկական կողմից զոհեր չկան», - պատմել է Մելիք-Շահնազարյանը:

Նա նշել է, որ այդ միջադեպերը ցույց են տալիս, թե Ադրբեջանում ինչ մեծ նշանակություն են տալիս հայ «լեզու» բռնելուն: «Ես գտնում եմ, որ այս ամբողջ պատմությունը Բաքվին պետք է, որ ցուցադրի հայկական կողմի ռազմատենչ տրամադրությունները: Ձախողված դիվերսիոն երրորդ գործողությունը ահազանգ է այն մասին, որ Բաքուն դիվերսիաները շարունակելու է այնքան ժամանակ, մինչև որ գերի վերցնի հայ զինվորի, ինչի մասին երազում է: Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել հայ զինծառայողների օգնությամբ այնպիսի լուրեր տարածել, որոնք իրականության հետ որևէ առնչություն չունեն», - ասել է հայ փորձագետը:

PanARMENIAN.Net

Просмотров: 780 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: