Կողմերի գործադրած ջանքերը բավարար չեն եղել. համանախագահներ - 29 Июля 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 29 » Կողմերի գործադրած ջանքերը բավարար չեն եղել. համանախագահներ
11:26
Կողմերի գործադրած ջանքերը բավարար չեն եղել. համանախագահներ
Հուլիսի 28-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն և Ռոբերտ Բրադտկեն հանդիպել են Մինսկի խմբի անդամների հետ:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ համանախագահները Մինսկի խմբին իրազեկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի, ինչպես նաև` հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպման, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների` հուլիսի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման և Մուսկոկայում ու Ալմաթիում համանախագահող երկրների արած հայտարարությունների մասին:

Համանախագահները նշել են, որ հակամարտության կողմերի գործադրած ջանքերը բավարար չեն եղել առկա տարաձայնությունների հաղթահարման համար, և անհրաժեշտ է ձեռնարկել հավելյալ քայլեր` հրադադարի ռեժիմի ամրապնդման և փոխզիջումների պատրաստ լինելը ցուցադրելու համար:

Նշվում է նաև, որ համանախագահները հակամարտության կողմերի ջանքերին աջակցելու նպատակով ցանկանում են սեպտեմբերի սկզբին այցելել տարածաշրջան:

Tert.am

Просмотров: 147 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: