ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ԱՌԱՆՑ ԱՅԴ ԷԼ ԹՈւՐՔԻԱՆ ՍՏԱՑԵԼ Է ԻՐ ՈւԶԱԾԻ 80 %-Ը» - 13 Августа 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 13 » ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ԱՌԱՆՑ ԱՅԴ ԷԼ ԹՈւՐՔԻԱՆ ՍՏԱՑԵԼ Է ԻՐ ՈւԶԱԾԻ 80 %-Ը»
17:59
ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ԱՌԱՆՑ ԱՅԴ ԷԼ ԹՈւՐՔԻԱՆ ՍՏԱՑԵԼ Է ԻՐ ՈւԶԱԾԻ 80 %-Ը»

«Ռուսաստանը ձգտում է տարածաշրջանում հավասարակշռություն պահպանել: Սակայն եթե այդ ձգտումը միջազգային ուժերով չէ, այլ միակողմանի, դա կարող է վատ հետևանքներ ունենալ: Երբ մի ողջ տարածաշրջան մեկ պետության ազդեցության տակ է գտնվել, դա բերել է այդ ժողովուրդների շահերի ոտնահարմանը»,-այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ նոր պայմանագիր կնքելու հավանականությանը։ Շտապողականության պատճառ Կիրո Մանոյանը համարում է այն, որ Հայաստանում «հաջորդ սերունդը կարող է չհամաձայնվի, իսկ այժմ կարիք չկա բանակցությունների»։
Անդրադառնալով լուրերին, որ Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ–ի զորավարժությունների համար թուրքերը Հայաստան կմտնեն հայ-վրացական սահմանով, ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավարը նշել է, որ հայ–թուրքական սահմանի բացումը միջպետական հարաբերությունների տեսանկյունից իմաստ չունի, եթե անգամ այն բացվի մի քանի օրով։
Ինչ վերաբերվում է հայ-թուրքական սառեցված արձանագրություններին, Կիրո Մանոյանը շեշտել է, որ առանց դրանց վավերացման Թուրքիան արդեն ստացել է իր ուզածի մոտ 80 տոկոսը. կասեցվել է ԱՄ-ի, Անգլիայի և Շվեդիայի կողմից ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի ընդունումը, միջազգային հանրությունը սկսել է քննարկել հայ-թուրքական սահմանի բացման խնդիրներն այն տոնայնությամբ, կարծես հայերը ոչ մի պահանջ չունեն Թուրքիայից, և վերջապես՝ Թուրքիան հնարավորություն է ստացել բացեիբաց արտահայտելու իր տեսակետները Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։
Հայկական կողմի սպասողական կեցվացքը չի կարող անվերջ լինել, պետք է պարզապես հետ կանչել ստորագրություններն այդ «անիծյալ արձանագրությունների տակից»,- կարծում է բանախոսը։
                                                                      report.am
Просмотров: 184 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: