Կարսի հայ-թուրքական բարեկամության արձանի քանդումը հետաձգվում է. Թուրքական դատարանի որոշում - 8 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 7.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 8 » Կարսի հայ-թուրքական բարեկամության արձանի քանդումը հետաձգվում է. Թուրքական դատարանի որոշում
22:24
Կարսի հայ-թուրքական բարեկամության արձանի քանդումը հետաձգվում է. Թուրքական դատարանի որոշում
 Էրզրումի վարչական դատարանը որոշում է կայացրել` ժամանակավորապես դադարեցնել Կարսում տեղադրված«Մարդկության հուշարձանի » քանդումը` մինչ կընդունվի վերջնական որոշում:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ`  Ստամբուլի փաստաբանների պալատի անդամներ Թուրգութ Քազանի եւ Ասըլ Քազանի հայցը` թույլ չտալ քանդել Կարսում գտնվող «Մարդկության հուշարձանը», բավարարվել է մասնակի: Մարտի 7-ին Էրզրումի 1-ին վարչական դատարանը միջանկյալ որոշում է կայացրել` հետաձգել հուշարձանի քանդումը` մինչ դատարանի կողմից վերջնական որոշման ընդունումը:

Այս մասին հայտարարել է Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն` նշելով, որ դատարանի որոշման մասին հեռախոսով իրեն հայտնել է հուշարձանի հեղինակ, հայտնի քանդակագործ Մեհմեդ Աքսոյը:

Նշենք, որ մոտ 1 ամիս  առաջ Կարսի քաղաքային խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշում է  կայացրել մաս-մաս քանդել «Մարդկության հուշարձան»-ը եւ տեղափոխել հարմար մի վայր։

Հիշյալ արձանի քանդումը կանխելու համար Էրզրումի վարչական դատարան հայց է ներկայացվել։  «Հայտնի քանդակագործ Մեհմեդ Աքսոյի ստեղծած ժամանակակից թուրք արվեստի նմուշներից մեկը։ Աքսոյի  ստեղծած հուշարձանները զարդարում են Բեռլինի, Ստամբուլի եւ այլ քաղաքաների տեսարժան վայրերը»,-նշվել է հայցադիմումում։

NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ժամանակ «հրեշավոր» էր անվանել հայ-թուրքական բարեկամության նվիրված հուշարձանը եւ հրահանգել քանդել այն։

Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը: Սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն կրեց: Անավարտ արձանը  անորոշ  ճակատագրով տեղադրվեց Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։

Նիֆ Ալիբեյօղլուն մի առիթով հայտարարել է, թե  հուշարձանի քանդումը կապված է մի խնդրանքի հետ։ «Այդ խնդրանքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խնդրանքն է։ Մենք էլ Ադրբեջանից նավթի, գազի կախվածություն ունենք։ Քանդման միակ պատճառը սա է»,-նշել է Ալիբեյօղլուն։




NEWS.am

Просмотров: 161 | Добавил: hayruni88 | Теги: turkey | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: