Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 20 » Կարսի հայ-թուրքական բարեկամության արձանի քանդման որոշումը կայացրած դատավորի պաշտոնը բարձրացվել է
12:42
Կարսի հայ-թուրքական բարեկամության արձանի քանդման որոշումը կայացրած դատավորի պաշտոնը բարձրացվել է
Թուրքիայի դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհուրդը 76 դատավորի եւ դատախազի պաշտոնների փոփոխություն է իրականացրել, որտեղ հայտնի է դարձել, որ Կարսի հայ-թուրքական բարեկամությանը նվիրված  արձանի քանդմանը կողմ որոշում կայացրած դատավորների պաշտոնը բարձրացվել է, իսկ քանդմանը դեմ որոշում կայացրած դատավորինը` իջեցվել:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը,  Էրզրումի վարչական 1-ին դատարանի նախագահ Մեհմեդ Հասքալայջը կարծես թե պատժվել է հայ-թուրքական արձանի քանդման որոշումը չեղյալ համարելու համար եւ տեղափոխվել Կայսերիի վարչական դատարան որպես դատարանի անդամ:

Էրզրումի շրջանային վարչական դատարանի անդամ Ահմեդ Դորմազը նշանակվել է Մեհմեդ Հասքալայջըի նախկին պաշտոնին` Էրզրումի վարչական 1-ին դատարանի նախագահ:  Էրզրումի շրջանային վարչական դատարանի մեկ այլ դատավոր Քեմալ Քուքուն էլ նշանակվել է Կոնիայի վարչական դատարանի նախագահը:

Թե Ահմեդ Դորմազը, թե Քեմալ Քուքուն այն դատավորն են, ովքեր աջակցել են, որ Կարսի հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանի համար վերջնական քանդման որոշում կայացվի:

Նշենք, որ օրեր առաջ Էրզրումի վարչական  դատարանը բավարարել է Կարսի քաղաքապետի առարկությունը եւ դատարանի կողմից նախկինում ընդունած որոշումը չեղյալ համարել` թույլատրելով քանդել Կարսում գտնվող «Մարդկության հուշարձանը»:

NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ժամանակ «հրեշավոր» էր անվանել հայ-թուրքական բարեկամության նվիրված հուշարձանը եւ հրահանգել քանդել այն։

Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը: Սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն կրեց: Անավարտ արձանը  անորոշ  ճակատագրով տեղադրվեց Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։

Նաիֆ Ալիբեյօղլուն մի առիթով հայտարարել է, թե  հուշարձանի քանդումը կապված է մի խնդրանքի հետ։ «Այդ խնդրանքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խնդրանքն է։ Մենք էլ Ադրբեջանից նավթի, գազի կախվածություն ունենք։ Քանդման միակ պատճառը սա է»,-նշել է Ալիբեյօղլուն։




news.am

Просмотров: 485 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: