Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 29.5.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 23 » Կ. Մանոյան. «ԼՂ հիմնախնդրում ժամանակի երկարաձգումը չի բխում մեր շահերից»
13:27
Կ. Մանոյան. «ԼՂ հիմնախնդրում ժամանակի երկարաձգումը չի բխում մեր շահերից»

  ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի համոզմամբ` թեև ԼՂ հիմնախնդրում պատերազմի հավանականությունն փոքր է, բայց բանախոսը` հաշվի առնելով Ադրբեջանի հայտարարություններն ու անընդհատ զինադադարի խախտումները, չի բացառել, որ կարող է չնախատեսված իրադարձություններ լինեն, որոնք կարող են հանգեցնել պատերազմի: Կ. Մանոյանի կարծիքով` պատերազմի վերսկսման հավանականության մասին վկայում են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, որոնք էլ անընդունելի են միջազգային հանրության համար: 


«ԵԱՀԿ ՄԽ միջնորդները փորձում են այնպես անել, որ հանկարծ պատերազմ չսկսվի»,- նշել է բանախոսը` հավելելով, որ վերջին մի քանի օրերին ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների ու ՌԴ նախագահի հետ ՀՀ նախագահի հանդիպումները նույնպես այդ մասին են վկայում: Կիրո Մանոյանի համոզմամբ` ժամանակն է, որպեսզի Հայաստանի իշխանությունները իրենց դիրքորոշումներում կոշտ լինեն և ժամանակն է, որպեսզի ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին ներգրավվի նաև Ղարաբաղը: «Հայկական կողմը, բոլոր հավանական ճնշումները հաշվի առնելով հանդերձ, պետք է ասի, որ սրանից հետո իսկապես իմաստ չունի շարունակել բանակցություններն առանց Ղարաբաղի»,-նշել է բանախոսը` հավելելով, որ ժամանակի երկարաձգումը չի բխում մեր շահերից: 

















diplomat.am


Просмотров: 124 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: