Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 8 » Ջիգարխանյանը դավաճան է, իսկ եղբայր-ադրբեջանցիներին փառատոններով չես փոխի Քողարկվելով իմաստուն խեղկատակի դիմակի տակ` Արմեն Ջիգարխանյանը ինքն
16:17
Ջիգարխանյանը դավաճան է, իսկ եղբայր-ադրբեջանցիներին փառատոններով չես փոխի Քողարկվելով իմաստուն խեղկատակի դիմակի տակ` Արմեն Ջիգարխանյանը ինքն
Ջիգարխանյանը դավաճան է, իսկ եղբայր-ադրբեջանցիներին փառատոններով չես փոխի Քողարկվելով իմաստուն խեղկատակի դիմակի տակ` Արմեն Ջիգարխանյանը ինքն էլ չգիտի, թե ինչ է խոսում: «Երկրամաս» կայքի առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Համազգային» թատրոնի  ղեկավար Սոս Սարգսյանը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ջիգարխանյանի հայտարարությունները:

«Միաժամանակ, ես անձամբ, ցավոք սրտի, որևէ կերպ չեմ կարող ազդել նրա վրա այս հարցում, քանի որ դա վաղուց էր, երբ մենք իրոք մտերիմ էինք: Կա այսպիսի հասկացություն` «ինչպես իմաստուն խեղկատակները»: Դե ինքն էլ, հագնելով իմաստուն խեղկատակի դիմակը, չի հասկանում, թե ինչ է ասում: Ես շատ վատ եմ վերաբերվում այս ամենին: Կարծում եմ, որ մարդ չպետք է կորցնի իր արմատները, դավաճանի իր հոր ու մոր արյունը: Դավաճանությունը բոլոր ժամանակներում էլ պատժվել է»,- նշել է դերասանը:

Ջիգարխանյանը բազմիցս խոսել է երկու ազգերի համերաշխության հաստատման մասին` նշելով, որ հակամարտությունը հրահրել են «անկիրթ մարդիկ, և նա, ով հիմա թեժացնում է հայերի և ադրբեջանցիները միջև առկա խնդիրները, շահադիտական նպատակներ ունի»:

Մեկնաբանելով Հայաստանում ադրբեջանական կամ թուրքական ֆիլմերի փառատոնի անցկացման փորձերը` Սարգսյանը նշել է, որ թեև անձամբ իրեն չեն հրավիրել այդ փառատոններին, ընդհանուր առմամբ, նա ողջունում և ընդունում է նման նախաձեռնությունները:

«Իհարկե, լավ կլիներ, եթե նման նախաձեռնությունները փոխադարձ լինեին, և թուրքերն ու ադրբեջանցիները ևս մեր ֆիլմերի փառատոններ անցկացնեին իրենց երկրներում: Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ նման քայլերով մեր եղբայր ադրբեջանցիների վերաբերմունքը չես մեղմացնի և նրանց ավելի մարդկային չես դարձնի: Ադրբեջանում այնպիսի հայաֆոբիա կա, որ այդ հանգամանքը սարսափ է առաջացնում ցանկացած ադեկվատ մարդու մոտ: Ես ցավում եմ, որ այդ ազգին առավոտից երեկո կրկնում են, որ պետք է ատել ամեն հայկական բան: Խնդիրը նրանում է, թե որքան երկար կարող են ադրբեջանցիները թույն պահել իրենց մեջ»,- եզրափակել է Սարգսյանը:




epress.am

Просмотров: 698 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Hiksos   (08.04.2011 16:26) [ՆՅՈՒԹ]
ճիշտն ասեմ այդպես էլ չհասկացա? ով է դավաճան? և ինչու?
Ջիգարխանյանին դավաճան ասելով, ինքն է թուրքերին "եղբայր" անվանում?

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: