Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 20 » Ժիրինովսկի. Թուրքիան կարող է ճզմել Հայաստանին և ստեղծել Թուրան պետությունը
12:45
Ժիրինովսկի. Թուրքիան կարող է ճզմել Հայաստանին և ստեղծել Թուրան պետությունը

Երեկ Ռուսաստանի Դաշնության Պետդուման վավերացրել է Մոսկվայի և Անկարայի միջև Թուրքիայի Աքքույու շրջանում ատոմակայան կառուցելու մասին համաձայնագիրը:Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ` համաձայնագրին կողմ է քվեարկել Պետդումայի 450 պատգամավորներից 315-ը, դեմ` 6 խորհրդարանական:Քննարկումների ընթացքում ելույթ են ունեցել մի շարք պատգամավորներ, ինչպես նաև «Ռոսատոմի» փոխտնօրեն Նիկոլայ Սպասկին:«Ատոմակայանի շինարարության համար ծախսվելու է 20 միլիարդ դոլար: Այդ գումարի կեսն ապահովելու է Ռուսաստանը: Բացի այդ, մենք ոչ միայն կառուցելու ենք այդ ատոմակայանը, այլև` տնօրինելու ենք այն»,- հայտարարել է Սպասկին:Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին և նրա կուսակիցները բացասաբար են վերաբերվել Ռուսաստանի ջանքերով Թուրքիայի տարածքում ատոմակայանի կառուցման համաձայնագրին:«Մի՞թե կարելի է վստահել թուրքերին: Համոզվա՞ծ եք, որ նրանք էներգիայի հետ կապված սեփական խնդիրները լուծելուց հետո մեզ շանտաժ չեն անի»,- հայտարարել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Վալերի Սելեզնյովը:Իսկ Վլադիմիր Ժիրինովսկին, Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել հետ կանգնել Թուրքիայի հզորացմանը միտված փորձերից։«Եկեք ավարտին հասցնենք Վոլգոդոնսկի ատոմակայանի շինարարությունը և էներգիա վաճառենք Թուրքիային: Մենք չպետք է հզորացնենք այդ պետությանը, նրանք կարող են ճզմել Հայաստանը և ստեղծել Թուրան պետությունը»,- հայտարարել է Ժիրինովսկին:

 








Tert.am

Просмотров: 474 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: