Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 9 » Ժիրայր Սեֆիլյան. «Պաշտպանության նախարարը շոու է կազմակերպում...»
18:06
Ժիրայր Սեֆիլյան. «Պաշտպանության նախարարը շոու է կազմակերպում...»


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 8-ին՝ առավոտյան 9:30-ի սահմաններում, իրային գույքի պահեստապետ, Վայքի զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Ռուբենի Հակոբյանը, ըստ նախնական տվյալների, իրային գույքի պահեստում ինքն իրեն հրազենային գնդակային մահացու վիրավորում է հասցրել գլխի շրջանում։

«7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դեպքին՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, թե մի քանի շաբաթ առաջ Հայոց բանակում տեղի ունեցած նման մի միջադեպի վերաբերյալ արտահայտվելիս ինքը զգուշացրել էր, թե դա վերջին միջադեպը չի լինելու։

-Տարիների ընթաքում անընդհատ սխալ գործունեություն է տեղի ունեցել, սխալ ուղղությաբ ենք գնացել, և այսօր հասել ենք մի կետի, որ դրանից հետո այսպիսի բնույթի ցավալի դեպքեր մենք շատ ենք լսելու, և ես այդ կարծիքին եմ եղել դեռ մի քանի ամիս առաջ։ Հարցն այն է, որ մինչ օրս փորձում են կոսմետիկ լուծումներ տալ խնդրին։ Իբր փորձում են ուղղել իրավիճակը՝ փորձելով պատժել ինչ-որ մարդկանց, կարծելով, թե պատժելով խնդիրը լուծվում է։ Ես այն կարծիքին եմ, որ բանակի ներսում վայրենացած մեր հայրենակիցները նույնպես զոհեր են։ Խնդիրը գլոբալ պետք է դրվի։ Դժբախտաբար, մերօրյա ինքնակոչ իշխանավորները փորձում են ոչ թե պատճառը վերացնել, այլ ընկնում են հետևանքների հետևից։ Օրինակ, պաշտպանության նախարարը շոու է կազմակերպում, և այդ շոուի ընթացքում ցույց են տալիս, թե ինչպիսի խստությամբ փորձում են պատժել ծառայողներին։ Լինի զինվոր, թե սպա, նրանք բոլորը զոհեր են,-նշել  է նա։

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ բանակում տիրող վիճակի պատճառը անարդարությունն է՝բանակի վերնախավի հարուստ և հղփացած կյանքը։ Նրա խոսքերով՝ անպատճառ  անհրաժեշտ է փոփոխություն, այն էլ՝ որակական։

7or.a

Просмотров: 858 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: