Ժերար Դեպարդիե. «Կարծում եմ՝ Թուրքիան արդեն կամաց–կամաց սկսել է ցեղասպանության ճանաչման գործընթացը» - 4 Сентября 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 4 » Ժերար Դեպարդիե. «Կարծում եմ՝ Թուրքիան արդեն կամաց–կամաց սկսել է ցեղասպանության ճանաչման գործընթացը»
18:25
Ժերար Դեպարդիե. «Կարծում եմ՝ Թուրքիան արդեն կամաց–կամաց սկսել է ցեղասպանության ճանաչման գործընթացը»
Սեպտեմբերի 2-7-ը Հայաստանում և Արցախում անցկացվում է «Կարոտ» հայկական միջազգային երրորդ փառատոնը։ Փառատոնին հրավիրված է ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեն, ով սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում հանդես է եկել մամուլի ասուլիսով։

Դեպարդիեն ՀՀ ԱԺ էր եկել Ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ հուշահամալիրն իր վրա շատ մեծ տպավորություն է թողել։ Ասելով, թե շատ երջանիկ է, որ իրեն հրավիրել են փառատոնին, դերասանը նշել է, որ մի երկրում է, որի մասին գիտի շատ երկար տարիներ, Ֆրանսիայում ծանոթ է բազմաթիվ հայերի, գիտի, թե ինչու են նրանք այնտեղ գտնվում, և գիտի թե, ինչ է նշանակում 1915թ. ցեղասպանությունը։

-Ես գիտեմ, որ այսօր երիտասարդ սերնդում կան մարդիկ, 25 տարեկան երիտասարդներ, ովքեր շատ են ցանկանում նորից վերագտնել իրենց հարազատ երկիրը՝ Հայաստանը։ Այսօր ես այցելել եմ Ցեղասպանության հուշարձանը, և այն ինձ վրա շատ մեծ տպավորություն է թողել, նույնպիսին, ինչպիսի տպավորություն  թողնում են նմանատիպ շատ հուշարձաններ։ Խոսքս Թելավիվի հուշարձանի մասին է,-ընդգծել է նա։

Պատասխանելով «7օր»-ի՝ «Կճանաչի՞ Թուրքիան հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ» հարցին՝ Ժերար Դեպարդիեն ասել է.

-Ես կարծում եմ, որ Թուրքիան այդ գործընթացն արդեն կամաց-կամաց սկսել է։ Չեմ ուզում այստեղ քաղաքականություն խառնել, բայց գիտեմ, որ կան երկրներ, որոնք այդ հարցադրումը դրել են Թուրքիայի առջև։ Ես կարծում եմ, որ մշակույթն այստեղ շատ մեծ դեր է խաղում, և նա է ստիպելու։ Ինձ համար մշակույթն ավելի մեծ դեր ունի, քան քաղաքականությունը,-ընդգծել է դերասանը և հավելել, որ քաղաքականությունը հետաքրքրությունների, շահերի հավասարակշռումն է, իսկ մշակույթն ազատություն է՝ մարդու արտահայտման, նրա ներքին արմատների ազատությունն է, և մարդկանց պետք է սովորեցնել, որ իրենք տարբեր են, և այդ զանազանությունից վախենալ պետք չէ։

7or.am

Просмотров: 179 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: