Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 9 » Ջենգիզ Աքթար. Ցյուրիխի Արձանագրությունները մոռացված թեմա է
16:03
Ջենգիզ Աքթար. Ցյուրիխի Արձանագրությունները մոռացված թեմա է
Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունները մոռացված են: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան Ջենգիզ Աքթարը:

«Այսօր դուրս գալով փողոց` որևէ մեկից պատասխան չեք լսի ցյուրիխյան Արձանագրությունների մասին: Ես չեմ հավատում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում որևէ փոփոխություն կլինի մինչև հաջորդ տարվա հունիս` Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները»,- հայտարարել է Աքթարը` ընդգծելով, որ Թուրքիան շարունակում է հարցի լուծումը կապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որևէ առաջընթաց չկա: Հակառակ Մինսկի խմբի` հարցի կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ձևավորելուն ուղղված բոլոր ջանքերին` բանակցային գործընթացում որևէ արդյունք չի գրանցվում: Ես որևէ պատճառ չեմ տեսնում Արձանագրությունների հարցում լավատես լինելու համար, քանի որ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ քանի դեռ առաջընթաց չի գրանցվել ղարաբաղյան հիմնախնդրում, սահմանը չի բացվելու»,- հայտարարել է թուրք վերլուծաբանը:

Հիշեցնենք, որ Ջենգիզ Աքթարը մեկն էր այն չորս թուրք մտավաորականներից, որոնց ջանքերով Թուրքիայում 2008թ. դեկտեմբերին մեկնարկեց «Հայերից ներողություն խնդրելու» արշավը:








Tert.am

Просмотров: 506 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: