Jane’s. ԼՂ-ում պատերազմ սկսելու դեպքում Թուրքիան կփորձի խուսափել Ռուսաստանի հետ հակազդեցության մեջ մտնելուց - 11 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 11 » Jane’s. ԼՂ-ում պատերազմ սկսելու դեպքում Թուրքիան կփորձի խուսափել Ռուսաստանի հետ հակազդեցության մեջ մտնելուց
16:03
Jane’s. ԼՂ-ում պատերազմ սկսելու դեպքում Թուրքիան կփորձի խուսափել Ռուսաստանի հետ հակազդեցության մեջ մտնելուց


Չնայած ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ վերջին տարիներին գործադրված բազմաթիվ դիվանագիտական ջանքերին` հակամարտությունը շարունակում է բորբոքվել: Նման եզրակացության է եկել ԱՄՆ-ում  գործող հեղինակավոր Jane’s Intelligence հետազոտական կենտրոնը:

«Նավթից եւ բնական գազից ստացվող շահույթների հաշվին Ադրբեջանը փորձում է փոխել 17-ամյա ստատուս քվոն: Հենց այդ նպատակով պաշտոնական Բաքուն մտադիր է 2011 թվականին անվտանգության եւ ռազմական ոլորտին հատկացնել 3.1 միլիարդ դոլար, ինչը 6 անգամ գերազանցում է նույն ոլորտին Հայաստանի տրամադրած գումարի չափը», - իր վերլուծության մեջ նշել է հեղինակավոր կենտրոնն ու հավելել. ««Այդուամենայնիվ, չնայած Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի զգալի ֆինանսական առավելությունը, ադրբեջանցի սպաների աշխատավարձի առավելությունը հայ գործընկերների նկատմամբ չնչին է: Ռազմական ոլորտում պաշտոնական Բաքվի կատարած ծախսերի մեծ մասը ուղղվում է անմխիթար վիճակում գտնվող ենթակառուցվածքների զարգացմանը եւ նոր ռազմատեխնիկայի ձեռք բերմանը»:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանում փամփուշտների ձեռք բերման նպատակով կատարված ծախսերը, ամենայն հավանականությամբ, գերազանցել են մեկ միլիարդ դոլարի սահմանը, եւ ակնկալվում է, որ մեծ միջոցներ կուղղվեն նաեւ ապագա գնումների համար», - գրում է Jane’s Intelligence-ը։

Վերլուծելով կողմերի տնօրինած ռազմական հնարավորությունները` հետազոտական կենտրոնը փաստում է, որ զրահամեքենաների թվով երկու բանակներից որեւէ մեկը մյուսի նկատմամբ էական առավելություն չունի:

«Կողմերի միջեւ լուրջ ռազմական բախումը, սակայն, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին կսկսվի օդային հարձակումներով եւ փոխադարձ հրետակոծությամբ, եւ հենց այս երկու ոլորտներում հայկական եւ ադրբեջանական բանակների միջեւ առկա տարբերությունն է, որ կարող է էապես փոխել նախնական իրավիճակը», - կարծիք է հայտնում հեղինակավոր հետազոտական կենտրոնը։

Փաստելով, որ Ադրբեջանը առավելություն ունի Հայաստանի նկատմամբ թե՜ զինվորների թվաքանակի, թե՜ բյուջեի, թե՜ սպառազինությունների ավելացման տեսանկյունից, Jane’s-ը միաժամանակ ընդգծում է. «Այդուամենայնիվ, պարզ չէ` արդյոք պաշտոնական Բաքուն կկարողանա՞ այս քանակական առավելությունը վերածել որակականի եւ էականորեն փոխել իրավիճակը ռազմադաշտում»:

Այս հարցում, ըստ հեղինակավոր կենտրոնի վերլուծաբանների, Ադրբեջանի համար մարտահրավեր կարող է լինել Լեռնային Ղարաբաղի` ռազմական գործողությունների համար առավել բարենապաստ աշխարհագրական դիրքը, Ռուսաստանի հետ Հայաստանի կնքած ռազմական դաշինքը, ինչպես նաեւ քաղաքական իրավիճակը սեփական երկրի ներսում։

«Ռուսաստանի հետ կնքված դաշինքը Հայաստանի պաշտպանական համակարգի ամրապնդման հիմնական աղբյուրն է, որը հավելյալ ռիսկեր է ստեղծում Բաքվի համար. Մոսկվայի հետ գործակցության մեջ մտնելու, կամ դրան հակառակ` Թուրքիայի եւ Արեւմուտքի հետ անվտանգության ոլորտում դաշինք կնքելու Ադրբեջանի փորձերը չեն կարող չեզոքացնել հակամարտության մեջ ներքաշվելու` Ռուսաստանի ներուժը», - գրում է հետազոտական կենտրոնն ու կանխատեսում` հակամարտության սրման դեպքում Թուրքիան, Արեւմուտքի նման, կփորձի խուսափել հակազդեցության մեջ մտնելուց Ռուսաստանի հետ։

«Այս բոլոր հանգամանքները չեն բացառում Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, այդուամենայնիվ, կողմերի ունեցած սահմանափակ հնարավորությունները եւ միջազգային համայնքի դիրքորոշումը խնդրի նկատմամբ սահմանափակում են իրադարձությունների զարգացման նման սցենարը», - եզրափակում է Jane’s Intelligence-ը: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:







news.am
Просмотров: 141 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: