Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 21 » Իսլամը բնիկ ռուսաստանցիների կրոնն է
11:38
Իսլամը բնիկ ռուսաստանցիների կրոնն է
Ռուսաստանի մուֆթիների խորհրդի նախագահ. «Ռուսաստանը և՛ ուղղափառ է, և՛ մուսուլմանական»։ Ռուսական «Կոմերսանտ» թերթը զրուցել է Ռուսաստանի մուֆթիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնութդինի հետ։ Հարցազրույցը որոշ կրճատումներով ներկայացվում է ստորև։

-Համաձայն «Խղճի ազատության մասին» օրենքի՝ ուղղափառության, հրեականության, բուդդիզմի հետ միասին իսլամն ավանդական կրոն է Ռուսաստանում։ Սակայն որոշ մուֆթիներ հաճախ հայտարարում են, որ իշխանությունը նախապատվություն է տալիս ուղղափառությանը, այսինքն՝ իսլամը ոչ հավասար դիրքերում է հայտնվել։ Ո՞րն է այդ անհավասարությունը, և ըստ Ձեզ՝ ինչպե՞ս դա վերացնել։

-Իսլամը Ռուսաստանի տարածքում դավանվում է արդեն ավելի քան հազար տարի։ Այդ ընթացքում նրա՝ ռուսական պետականության շրջանակում քրիստոնեության և այլ կրոնների հետ համագոյակցության հսկայական փորձ է կուտակվել։ Ո՛չ Ցարական Ռուսաստանի տարիներին, ո՛չ կոմունիստական ռեժիմի շրջանում մուսուլմանները չեն ունեցել այնպիսի իրավունքներ, ինչպիսին մենք ունենք ներկայում։ Ըստ Սահմանադրության՝ ուղղափառությունն ու իսլամը իրավահավասար են։ Սակայն գործնականում, ցավոք, իրականությունը ոչ միշտ է այդպիսին։ Շատ ուղղափառներ կարծում են, որ իրենք մեծամասնություն են, և Ռուսաստանն ուղղափառ երկիր է։ Մենք ասում ենք՝ ոչ, Ռուսաստանը և՛ ուղղափառ է, և՛ մուսուլմանական։ Եթե մենք՝ մուսուլմաններս, ռուս իշխաններին չօգնեինք համախմբվել, ռուսական պետություն չէր լինի։
Մուսուլմանները կցանկանային, որ ուղղափառներն առավել բարյացակամ լինեին մուսուլմանների նկատմամբ և չհամարեին, որ մեր պետությունում միայն ուղղափառներն իրավունք ունեն ապրելու, իսկ մնացածներն ինչ-որ եկվորներ են։ Իսլամն ավելի վաղ է թափանցել մեր հող, քան Ռուսիայի մկրտումը։ Իսլամը ոչ թե եկվորների, միգրանտների, այլ բնիկ ռուսաստանցիների կրոնն է։
Ուղղափառների ու մուսուլմանների միջև անհավասարությունը կարելի է վերացնել միայն պետության ու հասարակության մակարդակով առաջ տանելով այն ըմբռնումը, որ մուսուլման ժողովուրդները նպաստել են ռուսական պետության ստեղծմանը, որ Ռուսաստանում ավելի քան 20 մլն մուսուլման է ապրում, և որ նրանք իրավունք ունեն կոչվելու ռուսական պետության ներկայացուցիչներ, բնիկներ և պահանջելու հավասար վերաբերմունք։

-Ինչպիսի՞ն են Ռուսաստանի իսլամական կազմակերպությունների հարաբերությունները պետական իշխանության հետ։ Իշխանությունը միջամտո՞ւմ է մուսուլմանների գործերին։

-Ռուսաստանի ղեկավարների՝ նախագահ Դմիտրի Մեդվեդևի, վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ մեր հանդիպումների ժամանակ մշտապես ընդգծվում է, որ երկրի առաջնորդները շատ հստակ գիտեն մուսուլմանների հոգևոր կառույցների հետ աշխատելու մեխանիզմն ու ուղիները։ Ռուսաստանի մուսուլմանները միշտ աջակցություն են զգում երկրի քաղաքական ղեկավարության կողմից։ Ստիպված եմ խոստովանել, սակայն, որ կան այդ հիմնական ուղեգծին չհետևելու փաստեր։ Մենք ստանում ենք նամակներ երկրի տարբեր շրջաններից, որոնցում տեղի ղեկավարությունը, երբեմն՝ միջին օղակի գործիչները, համարում են, որ կարող են մուսուլմանական կազմակերպությունների ղեկավարներին թելադրել իրենց կամքը ումմայի ¥մուսուլմանական համայնք¤ ներքին հարցերի շուրջ։

-Ուրազ-բայրամի և Կուրբան-բայրամի տոնակատարությունների ժամանակ Մոսկվայի փողոցները «հեղհեղվում» են հազարավոր մուսուլմաններով։ Դա նյարդայնացնում է մայրաքաղաքի ուղղափառ բնակչությանը։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է վերացնել այդ լարված իրավիճակը։

-Միայն պարբերաբար լուսավորելու, իսլամական ենթակառուցվածքը զարգացնելու և նոր մզկիթներ կառուցելու միջոցով, ինչն անվտանգ կդարձնի մուսուլմաններին և կդադարի նյարդայնացնել բնակիչներին, որոնք իսկապես անհարմարություններ են զգում աղոթող մուսուլմանների՝ քաղաքի փողոցները փակելու պատճառով։ Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել մուսուլմանների կրոնական կյանքի համար։ Եթե մենք մարդկանց ստիպենք աղոթել մայթերին, դա կարող է հանգեցնել սոցիալական պայթյունի։ Ընդ որում՝ ոչ ոք չի կարող ասել՝ այդ պայթյունն առաջինը որ կողմից կլինի՝ նման ծաղրանքները հանդուրժելուց հոգնած մուսուլմանների՞, թե՞ քաղաքի մնացած վրդովված բնակիչների։












cdaily.am
Просмотров: 507 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: