Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 7 » Իրանում ծեծել և ձերբակալել են 14-ամյա հայուհուն
09:58
Իրանում ծեծել և ձերբակալել են 14-ամյա հայուհուն
Իրանում Բասիջի ներկայացուցիչները (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից երկրի ներքին անվտանգությունն ապահովող մարմին) անցած ուրբաթ ծեծել և ձերբակալել են 14-ամյա մի հայուհու։Ncr-iran.org-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան Սպահան քաղաքում։ Իրանաբնակ հայուհին, ում անունը չի նշվում, զբոսնել է Նազար փողոցով, երբ նրան են մոտեցել Բասիջի գործակալները։ Վերջիններս աղջկան մեղադրել են ոչ պատշաճ հագնվելու համար և ծեծել ու ձերբակալել են նրան։

Աղջիկը դիմադրություն է ցույց տվել Բասիջի գործակալներին։ Մոտակայքում գտնվող երիտասարդները փորձել են աղջկան խլել գործակալների ձեռքից, սակայն դեպքի վայր են ժամանել անվտանգության նոր ուժեր, ցրել են հավաքված երիտասարդներին, ծեծել և ձերբակալել են 14–ամյա հայուհուն։

Դեպքի հետ կապված այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։







Tert.am

Просмотров: 493 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: