Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 15 » Իրանի քաղաքական իրավիճակը չի ազդի հայ-իրանական տնտեսական ծրագրերի վրա. Արմեն Մովսիսյան
21:53
Իրանի քաղաքական իրավիճակը չի ազդի հայ-իրանական տնտեսական ծրագրերի վրա. Արմեն Մովսիսյան


Իրանում չեն լինի քաղաքական լարվածություններ, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ հայ-իրանական տնտեսական ծրագրերի վրա։ Այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ «Չեմ կարծում որ ներկայումս Իրանում քաղաքական վիճակը ավելի լարված է, քան նախկինում»,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ այս տարի գործնական փուլ է մտնելու Արաքս գետի վրա Մեղրիի հէկ-ի նախագծի իրականացումը, նախատեսվում է 70%-ի չափով կատարել Հայաստան-Իրան բարձր լարման երրորդ էլեկտրագծի շինարարությունը, տարեվերջին սկսել Թավրիզ-Երասխ նավթամթերքի խողովակաշարի շինարարությունը, որը կկառուցվի երկու տարվա ընթացքում։

Ըստ նախարարի` Թավրիզ-Երասխ նախագծի հայաստանյան մասի կառուցման համար կպահանջվի շուրջ $100 մլն: Ներդրումները հնարավոր է կատարվեն տարբեր աղբյուրներից։ Չի բացառվում, որ դրանք կատարվեն պետական միջոցների հաշվին։

Խողովակաշարի տեխնիկական չափանիշներն այնպես են հաշվարկվել, որ այն պետք է շահագործվի 25 տարի։ Հիմքում դրված է Հայաստանում նավթամթերքի պահանջարկի աճը այդ ժամանակահատվածում։ Մովսիսյանը նշեց, որ խողովակաշարի միջոցով հնարավոր կլինի նավթամթերք ներկրել ոչ միայն Թավրիզի նավթի վերամշակման գործարանից, այլև Պարսից ծոցի բորսայից։









Tert.am

Просмотров: 410 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: