Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 29 » Ինչո՞ւ են ավելացել խառնամուսնությունները Թուրքիայի հայ համայնքում. Մելքոնյանի դիտարկումները ու նոր գիրքը
16:07
Ինչո՞ւ են ավելացել խառնամուսնությունները Թուրքիայի հայ համայնքում. Մելքոնյանի դիտարկումները ու նոր գիրքը
«Ըստ տարբեր աղբյուրների, այդ թվում` հայոց պատրիարքարանի տվյալներով, Թուրքիայի հայ համայնքում խառնամուսնությունները հասնում են 40 տոկոսի, ինչը լուրջ և վտանգավոր ցուցանիշ է»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Պարզաբանելով, թե որն է Թուրքիայի հայ համայնքում խառնամուսնությունների աճի պատճառը, թուրքագետը նշեց, որ պատճառներից են գլոբալիզացիան, ազատ շփումների հնարավորությունը, հայ համայնքում մտածելակերպի փոփոխությունը, հայ համայնքում ավանդական կենսակերպի հիմքերի խարխլումը։Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայում հայոց եկեղեցին խառնամուսնությունների դեպքում չի կատարում պսակադրության արարողություն, բայց օրհնում է նորապսակներին, մինչդեռ նախկինում խառնամուսնությունները բոյկոտում էր թե՛ հայ համայնքը, թե՛ պատրիարքարանը։Լրագրողների հետ այսօվա հանդիպման հիմնական առիթը թուրքագետի «Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմության. 1920–ականներից մինչև մեր օրերը» նոր հրատարակության ներկայացումն էր, որում թուրքագետն անդրադարձել է Ստամբուլի հայ համայնքի պատմությանը, նրա ներկային և այժմյան խնդիրներին, որոնցից է նաև խառնամուսնությունների հիմնախնդիրը։Գրքում ներկայացվում է Ստամբուլի հայ համայնքի պատմությունը, ներկա խնդիրները, Կոստանդուպոլսի հայոց պատրիարքության գործունեություն, ստամբուլահայերի տնտեսական կյանքը, մշակույթն ու սպարտը, հայ համայնքին վերաբերող մի շարք այլ խնդիրներ։«Հայ համայնքի միայն 18 տոկոսն է հայերեն խոսում, մյուս մասը թրքախոս է, իսկ երիտասարդների 92 տոկոսն է թրքախոս»,– տեղեկացրեց Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ լեզվի խնդրին ևս անդրադարձ կա գրքում։Ռուբեն Մելքոնյանը Թուրքիայի հայ համայնքը բաժանել է երեք խմբի։ Առաջին մեծ խումբը, ըստ նրա, ազգային խնդիրների նկատմամբ անտարբերներն են, երկրորդ խումբը՝ համակերպվողները, որոնք այդպիսին են դարձել թուրքական հալածանքների հետևանքով, և երրորդ փոքր խումբը, որոնք հիմնականում երիտասարդներն են, ըմբոստ խումբն է։ Մելքոնյանի խոսքով, սակայն, այս երրորդ խումբը ազգային խնդիրների համար պայքարում է ոչ թե այն պատճառով, որ հայ է, այլ որ քաղաքական ձախ հայացքների կրող է և պայքարում է աշխարհի իրավահավասարության համար։









Tert.am

Просмотров: 480 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: