Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 11 » Hurriyet. Հայերն անցել են հարձակման
13:56
Hurriyet. Հայերն անցել են հարձակման



Թուրքական մամուլը տագնապ է բարձրացրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձյալ վերածվել է արշավի: Մասնավորապես թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) պարբերականը գրում է, որ հայերն անցել են գրոհի երկու ճակատով:Նշվում է, որ Բոստոնի զբոսայգիներից մեկում կանգնեցվել է Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հուշակոթող, իսկ Մարսելի քաղաքապետի օգնական, ազգությամբ հայ Դիդիեր Փարաքյանն էլ ինտերնետային ստորագրահավաք է նախաձեռնել հանուն այն բանի, որ Ֆրանսիայի Սենատը վավերացնի Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն պատժելի արարք համարող օրինագիծը:Թուրքական պարբերականը նկատել է տալիս նաև հետևյալ հանգամանքը, որ առաջիկայում Շվեդիայում ընտրություններ են, ու եթե իշխանության գան ձախակողմյան ուժերը, ապա «ցեղասպանության հուշակոթողների առաջ նոր ճանապարհ կբացվի»:

Աղբյուր` Panorama.am

Просмотров: 465 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: