Հրանուշ Խառատյան. Ադրբեջանում վտանգված է Կովկասի համար շատ կարևոր դեր խաղացած էթնիկ խմբերի գոյությունը - 13 Декабря 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 4.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 13 » Հրանուշ Խառատյան. Ադրբեջանում վտանգված է Կովկասի համար շատ կարևոր դեր խաղացած էթնիկ խմբերի գոյությունը
00:36
Հրանուշ Խառատյան. Ադրբեջանում վտանգված է Կովկասի համար շատ կարևոր դեր խաղացած էթնիկ խմբերի գոյությունը
Հրանուշ Խառատյան. Ադրբեջանում վտանգված է Կովկասի համար շատ կարևոր դեր խաղացած էթնիկ խմբերի գոյությունըԱդրբեջանից փախստականների լիազոր ներկայացուցիչները նամակով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին` կոչ անելով ուշադրություն դարձնել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների խնդիրներին: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց Ադրբեջանահայության կազմկոմիտեի անդամ Մարիամ Ավագյանը: Նրա խոսքերով, ադրբեջանահայերը սերտ կապի մեջ են գտնվում Ադրբեջանի փախստական ազգային փոքրամասնությունների հետ և նրանց միանալով` ցանկանում են ՄԱԿ-ի, ինչպես նաև այլ միջազգային կառույցների ուշադրությունը սևեռել Ադրբեջանում տեղի ունեցող ոչ մարդկային իրադարձություններին:

«Ադրբեջանը դարձել է սպանդի, ոճրագործության, ցեղասպանության տարածք: Այնտեղ տիրում է թշնամանք և ատելություն»,- ասաց Մ.Ավագյանը:

ՄԱԿ-ին ուղղված դիմումում մասնավորապես ասված է.

«Ձեզ են դիմում Կասպից Արևմուտքում պետականության կանոնակարգման` շուրջ 100 տարի շարունակաբար բռնկվող և առ այսօր մահ սփռող ճգնաժամի անմիջական զոհերը; Հակառակ Միավորված ազգերի ջանքերին, իրար հաջորդող Բաքվի վարչակարգերի հարուցած արյունալի բռնամիջոցները, պատերազմի և ցեղասպանության ակտերը հանգեցնում են նորանոր զոհերի Կասպից Արևմտյան շրջանում բնակվող միլիոնավոր մարդկանց շրջանում: Այդ մարդիկ ներկայացնում են տասնյակից ավելի ազգեր` լեզգիներ, ավարներ, ռուսներ, հայեր, հրեաներ, էթնիկ թուրքեր, թաթարներ, ուդիներ, թալիշներ, լաքեր, հույներ և այլն: Մեր կարծիքով, Կասպից Արևմուտքում լարվածության աճի պատճառներից են ՄԱԿ-ի ջանքերի անբավարարությունը և որոշակի անհավասարակշռությունը»,- նշված է դիմումում:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքերով, Ադրբեջանի հայերը փախստական դարձան հենց ազգային փոքրամասնության պատկանելու և Ադրբեջանում հայերի նկատմամբ դրսևորված ֆաշիստական վերաբերմունքի հետևանքով: Իրականում ադրբեջանցիների գործողությունները ոչ միայն հայատյացությունն էր, այլև հայերին ոչնչացնելու ծրագիր էին իրականացնում:

«Բաքվի 1990թ.-ի հունվարյան դեպքերը, ուղղված էին ոչ միայն հայերի դեմ, այլև` այլ ազգերի դեմ: Այդ շրջանում ռուսալեզու փախստականները ևս ստիպված էին դուրս գալ: Իրականում այդ երևույթը այսօր էլ շարունակվում է` այն էլ չթաքնված ձևով»,- նշեց Հ.Խառատյանը:

Ըստ նրա, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը միացել են ԵԽ-ի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրջանակային կոնվենցիային: Երեք տարին մեկ այդ երկրները պարտավոր են ներկայացնել իրենց երկրներում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականցվող քաղաքականության մասին ցեկույց:

Ըստ այդմ, Ադրբեջանը ներկայացրել է զեկույց, որի կեսը նվիրված է նրան, թե Միջագետքի քաղաքակրթությունը իրականում թուրքական քաղաքակրթություն է, որ 19-րդ դարում հայերը եկան և մահմեդականների ջարդեցին, գրավեցին նաև նրանց տարածքը: Այնուհետև, այդ կարգի հայտարարություններից հետո ներկայացվում են ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված գործողությունները:

Հ.Խառատյանը տեղեկացրեց, որ այսօր Ադրբեջանի տարածքում ապրում են ուդիները, որոնք համարվում են աղվանների միակ հետնորդները:

Նրա խոսքով, ուդիները չափազանց բացառիկ ժողովուրդ են նաև Հարավային Կոկասի պատմության համար և այդ ժողովուրդն այսօր Ադրբեջանում գտնվում է ֆանտաստիկ ծանր պայմաններում:

«Միթե միջազգային կառույցները չեն հասկանում, որ Ադրբեջանում վտանգված է Կովկասի համար շատ կարևոր դեր խաղացած էթնիկ խմբերի գոյությունը: Եվ եթե իրարի հետևից ընդունվող բազմաթիվ միջազգայնագրերը որևէ դեր չեն խաղում Ադրբեջանում, ապա մնում է մտածել, որ թե ԵԽ-ն, թե ԵԱՀԿՆ-ն, թե ՄԱԿ-ը հատուկ բարեհաճ վերաբերմունք ունեն մի երկրի հանդեպ, որտեղից ամենաֆաշիստական, ամենառասիստական, ամենաքրեական ձևով դուրս մղվեցին, ջարդվեցին, կոտորվեցին ադրբեջանահայերը, և այսօր այդ պրոցեսը շարունակվում է նաև այլ ժողովուրդների նկատմամբ: Ուստի նամակը ուղղված է նրան, որ ուշադրություն սևեռեն այս խնդիրների վրա»,- հայտնեց Հ.Խառատյանը:

Ազգագրագետը միաժամանակ նշեց, որ ԵԱՀԿ-ն հատուկ ստեղծել է ազգային փոքրամասնությունների գծով գերագույն գլխավոր կոմիսարի պաշտոն, որի դերը հենց այսպիսի իրավիճակների միջամտելն է: 
Մինչդեռ այդ կոմիսարը, ըստ Հ.Խառատյանի, ոչ մի անգամ քննարկման չի դրել նման հարցեր, ոչ մի անգամ չի եղել Ադրբեջանում, որտեղ ազգային փոքրամասնությունների իրավունքները ամենախայտառակ ձևով ամեն օր, ամեն վայրկյան խախտվում են:

Նշվեց նաև, որ ՄԱԿ-ը ընդունում է բանաձևեր` առանց հաշվի առնելու իրականությունը. ՄԱԿ-ում ոչ մի անգամ չի քննարկվել Ադրբեջանում փոքրամասնութունների նկատմամբ իրականցվող գործողությունները, սակայն, ՄԱԿ-ը պետք է հետևի այդ գործընթացներին և որոշ հավասարակշռություն ապահովի այդ երկրներում:

«Կասկածում եմ, որ վաղը այս ասուլիսի հետքերով Ադրբեջանը կհայտարարի, որ իր երկրում փոքրամասնությունները հիանալի ապրում են: Այդ հայտարարույթունը կմարսվի, և ոչ մի փաստահավաք խումբ չի գնա պարզելու իրականությունը: Սա նշանակում է` համագործակցություն այսօր Ադրբեջանում իշխող կլանի հետ»,- ասաց Հ.Խառատյանը:

 





Աղբյուր` Panorama.am

Просмотров: 282 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: