Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 25 » Հովիկ Թամամյանը հեռացվել է աշխատանքից
23:56
Հովիկ Թամամյանը հեռացվել է աշխատանքից
 «Առաջին լրատվականի» աղբյուրների համաձայն` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանը հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից: 


Մեր աղբյուրները վկայում են, որ ազատման հիմնական պատճառ է դարձել այն, որ Հ.Թամամյանի անմիջական ցուցումով սպանության մեղադրանք է բարդվել ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Շահինյանի քրոջ որդու վրա: 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովին Հ.Թամամյանը հայտարարել էր, որ մարտի մեկի առավոտվա օպերատիվ միջոցառումը, այսինքն` ցուցարարներին «Ազատության» հրապարակից քշելն ու հետապնդելը ղեկավարել է ինքը:

Հիշեցնենք նաև, որ Հ.Թամամյանը կապված էր մի քանի այլ աղմկահարույց գործերի հետ ևս: Մասնավորապես, Ոստիկանության բաժանմունքի շենքում սպանված Լևոն Գուլյանի ազգականները վստահեցնում էին, որ Լևոնին ոստիկանություն է բերել այն ժամանակ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանը

Թամամյանը հայտնի էր նաև որպես Կենտրոնի նախկին ոստիկանապետ, որ աչքի է ընկել 2004 թվականի ապրիլին ընդդիմության համախոհների, այդ թվում եւ երիտասարդ աղջիկների հանդեպ կիրառված բռնությունները և ծեծը ղեկավարելով:











Просмотров: 529 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: