Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 17.10.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 21 » Հիլարի Քլինթոնը շնորհավորում է Հայաստանի Անկախության տոնը
14:27
Հիլարի Քլինթոնը շնորհավորում է Հայաստանի Անկախության տոնը


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ:

«Նախագահ Օբամայի եւ Միացյալ Նահանգների ժողովրդի անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին սեպտեմբերի 21-ին, երբ դուք տոնում եք ձեր Անկախության օրը», - ասված է տոնի կապակցությամբ պետքարտուղարի հրապարակած հայտարարությունում:

«Ես անձամբ ճաշակեցի հայ ժողովրդի հյուրասիրությունը, երբ այս տարի ավելի վաղ այցելել էի Երեւան: Ես պատիվ ունեցա հուլիսի 4-ը` մեր ազգային Անկախության օրը, անցկացնել Հայաստանում, եւ ես հպարտ եմ ձեր Անկախության տոնակատարության ժամանակ հիշատակել Հայաստանի հարուստ մշակույթը եւ բազմաթիվ ձեռքբերումները», - հայտարարել է Հիլարի Քլինթոնը:

«Ամերիկահայերը տարիների ընթացքում մեծ ներդրում են ունեցել Միացյալ Նահանգներում` խորացնելով երկու երկրների միջեւ բարկամական կապերը եւ համակրանքը: Մենք նվիրված ենք մեր համագործակցության ընդլայնմանը եւ մեր բոլոր քաղաքացիների համար խոստումնալից ապագայի կերտմանը: Մաղթում եմ Հայաստանի ժողովրդին անվտանգ եւ երջանիկ Անկախության օր, խաղաղություն եւ բարգավաճում գալիք տարում», - ամփոփել է իր ուղերձը ԱՄՆ-ի պետքարտուղարը:



azatutyun.am
Просмотров: 211 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: