17:25 ՀՀԿ փոխնախագահ. Ղարաբաղը պետք է դառնա միջազգային իրավունքի սուբյեկտ | |
Ղարաբաղը պետք է ճանաչվի միջազգային իրավունքի սուբյեկտ: Այսօրվա ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ Հանրապետական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «Բարեկամ պետություններին պետք է հորդորենք, որ սկսեն ոչ միայն այն գործընթացները, որ խաղաղ ճանապարհով պետք է խնդիրը լուծվի, և իրենք սատարում են այդ գաղափարախոսությանը, այլև պետք է ակնհայտ դարձնենք ու հորդորենք, որպեսզի այդ պետությունները սկսեն գործընթացներ Ղարաբաղի անկախության առումով: Պիտի Ղարաբաղը պետությունների կողմից ճանաչվի միջազգային իրավունքի սուբյեկտ»,-ասաց բանախոսը: Ըստ նրա, դա հնարավորություն կտա Արցախին ներկայացուցչական մարմիններ ունենալ տարբեր երկրներում, որոնց աշխատանքի շնորհիվ ԼՂ խնդրի մասին միջազգային հանրությունն ավելի ինֆորմացված կլինի ու լուծման ավելի կառուցողական մոտեցումներ կլինեն: Աղբյուր` Panorama.am | |
|
Всего комментариев: 0 | |