Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 30 » ՀՀԿ-ի վերջի սկիզբը
13:16
ՀՀԿ-ի վերջի սկիզբը
 Ընդունված է համարել, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո Հայաստանում դադարել է գոյություն ունենալ ՕԵԿ անունով կուսակցությունը, և այն այժմ ընդամենը դեկորացիա է իշխանական կոալիցիայի շրջանակում: Բայց Հայաստանի ներիշխանական դաշտում ՕԵԿ-ը միակ կուսակցությունը չէ, որ անփառունակ ձևով կնքել է իր քաղաքական մահկանացուն և դարձել ընդամենը Արթուր Բաղդասարյանի բիզնես-պրոյեկտ: 

Քաղաքական վախճան է ապրում նաև Հանրապետական կուսակցությունը: Ո՞րն է քաղաքական կուսակցության գործունեության չափորոշիչը կամ ինդիկատորը: Իհարկե, դրա ազդեցությունը երկրում ընթացող քաղաքական շարժի վրա: Դրանով է չափվում, թե արդյոք կա՞ քաղաքական տվյալ ուժը, թե՞ չկա: Ընդ որում, կարևոր չէ, թե որ դաշտում է այդ ազդեցությունը` ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական: 

Հիմա ասացեք, խնդրեմ, թե ինչ ազդեցություն ունի Հայաստանի հանրապետական կուսակցություն կոչվող ուժը Հայաստանի ընդդիմադիր կամ իշխանական քաղաքական դաշտերի վրա: Բացարձակապես ոչ մի: Հանրապետական կուսակցությունը երկրի քաղաքական կյանքում ոչ պակաս դեկորացիա և բիզնես-պրոյեկտ է, որքան «Օրինաց Երկիրը»: Պարզապես ՀՀԿ-ն մեծ չափերի դեկորացիա է: 

Ընդդիմադիր դաշտում այդ կուսակցության ազդեցության մասին խոսք լինել չի կարող, այստեղ մեկնաբանություններն անգամ ավելորդ են: Իսկ իշխանական դաշտում միայն թվացյալ է, թե կա ՀՀԿ, որը ինչ-որ որոշումներ է կայացնում, իրականացնում և այլն: Իրականում այդպիսի բան չկա, և իշխանական դաշտի որոշումները կայացվում են բացառապես Բաղրամյան 26-ում, որից հետո՝ հարկ եղած դեպքում պարտադրվում Բաղրամյան 19-ին, որտեղ ՀՀԿ-ն իբր իշխող մեծամասնություն է: 

Այդ մեծամասնությունն առանց որևէ քննարկման դակում է Բաղրամյան 26-ում կայացված ցանկացած որոշում: Այն, որ Բաղրամյան 26-ում նստող Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, ընդամենը դեկորացիայի մի մասն է, ՀՀԿ դեկորատիվ ֆունկցիայի տարր: Այդ պարագայում, երբ որևէ մեծ կամ փոքր ՀՀԿ-ական խոսում է ներքաղաքական զարգացումների, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերության, ներքաղաքական այլ հարցերի մասին, լսելը պարզապես զավեշտալի է, որովհետև այդ մարդիկ բացարձակապես գաղափար չունեն այն ամենից, ինչի մասին խոսում են, նրանց որևէ բան հարցնող չկա, որևէ բան ասող չկա: Նրանց կարգադրում են, և վերջ: 

Դրա վառ վկայությունը, օրինակ, այն էր, թե ինչպես նրանք հերթով շարք կազմած, ձեռք ձեռքի տված գնացին Ազատության հրապարակ՝ հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանին տեսության: Մինչ այդ նրանք ծաղրում էին Հովհաննիսյանին, բայց երբ Բաղրամյան 26-ից հրամանն եկավ այցելել, հերթով շարվեցին: Եթե հրաման լիներ համբուրել Հովհաննիսյանի ձեռքը, ապա կասկած չկա, որ ՀՀԿ-ական մեծ ու փոքր չինովնիկները կատարելու էին Բաղրամյան 26-ի այդ հրամանն էլ: 

Ահա դա է Հայաստանի իշխող քաղաքական ուժը, կամ, ավելի ճիշտ, Հայաստանում իշխող քաղաքական ուժը բոլորովին այլ է, և այն թերևս կուրվագծվի խորհրդարանական ընտրություններին ավելի մոտ: Այլ կերպ ասած՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ցանկացած դեպքում հանդիսանալու են քաղաքական դաշտում ստատուս-քվոյի փոփոխության գեներատոր, անկախ նրանից, կհաղթի՞ ընդդիմությունն ու կիրականացնի իշխանափոխություն, թե՞ իշխանությունը կպահպանի դիրքերը: 

Իշխանության դիրքերը պահպանելու դեպքում սկսվելու է իշխող ուժի դե ֆակտո փոփոխությանը դե յուրե տեսք տալու գործընթաց, որը կավարտվի արդեն մյուս համապետական ընտրական ցիկլով, երբ ՀՀԿ-ն այսօր արդեն դե ֆակտո զիջելով իր տեղը իշխող քաղաքական ուժի կարգավիճակից, կզիջի նաև դե յուրե՝ ճանապարհ բացելով Բաղրամյան 26-ում նախագծվող նոր իշխանական ֆորմատի առաջ: Այնպես որ, առաջիկա խորհրդարանական ընտրությունները բոլոր դեպքերում լինելու են ՀՀԿ վերջի սկիզբը:


1in.am
Просмотров: 668 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 3
0  
3 Samira   (11.06.2014 20:51) [ՆՅՈՒԹ]
Your thkniing matches mine - great minds think alike!

+1  
1 Լեւոն Պողոսյան   (30.03.2011 13:29) [ՆՅՈՒԹ]
Այդ բոլոր կուսակցություններն էլ մի սիոնական բեմադրության տարբեր դերակատարներ են: Եվ ընդհանրապես առաջին անգամ կուսակցությունը առաջացել է սիոնում` Եղիայի /Իլյա/ կողմից: Քանի կուսակցություն կա գրանցված` պետությունը այդքան մասի է բաժանված:

0  
2 hayruni88   (30.03.2011 13:32) [ՆՅՈՒԹ]
ANBOXJOVIN HAMAMIT EM CER HET HARGELIS::

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: