ՀՀԿ. Անկարան պետք է կոչ անի Բաքվին ազատել Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքները - 1 Апреля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 1 » ՀՀԿ. Անկարան պետք է կոչ անի Բաքվին ազատել Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքները
00:52
ՀՀԿ. Անկարան պետք է կոչ անի Բաքվին ազատել Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքները


  
Անկարան պետք է կոչ անի Բաքվին ազատել Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքները եւ փրկի իր դեմքը միջազգային հանրության առջեւ, news.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությունը, որ Թուրքիան դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով վերադարձնել հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող մի քանի շրջաններ, որպեսզի փրկի Բաքվի դեմքը, սակայն մերժում է ստացել։

«Ավելի տրամաբանական կլիներ, եթե Թուրքիան նման խնդրանքով դիմեր Ադրբեջանին։ Հենց Ադրբեջանն է ժամանակին պատերազմական գործողություններ նախաձեռնել, օկուպացրել Լեռնային Ղարաբաղի մի քանի շրջաններ, եւ այժմ Անկարան պետք է կոչ անի Բաքվին ազատել այդ շրջանները, որպեսզի փրկի իր դեմքը միջազգային հանրության առջեւ։ Իսկ միջազգային հանրությունն Ադրբեջանը դիտում է որպես օկուպանտ երկիր»,- ամփոփեց Շարմազանովը։


news.am

Просмотров: 160 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Giuliano   (11.06.2014 22:02)
That's more than seibnsle! That's a great post!

ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: