ՀՀ ՊՆ. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել - 13 Сентября 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 13 » ՀՀ ՊՆ. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
23:58
ՀՀ ՊՆ. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լուր են տարածել, թե իբր սեպտեմբերի 11-ին շփման գծի հյուսարեւելյան հատվածում հակառակորդի կողմն է անցել մի քանի հոգուց բաղկացած դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից:

ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունից NEWS.AM-ին հաղորդում են, որ տարածված լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը եւ ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է:

Նման միջադեպ չի արձանագրվել նաեւ հայ ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկայնքով:

Այս ապատեղեկատվությունը հերթական  անգամ վկայում է, որ ադրբեջանական իշխանությունները, հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին, շարունակում են կեղծ եւ ստահոդ լուրերի միջոցով ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, թյուր կարծիք ստեղծել միջազգային հանրության շրջանում, եւ արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ առաքելության ջանքերը:


NEWS.AM

Просмотров: 145 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: