Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 24 » ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության այցը Աֆղանստա
17:33
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության այցը Աֆղանստա
Հուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնեց Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը:

Այցի ընթ
ացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՆԱՏՕ-ի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ԱՄԱԱՈՒ) հյուսիսային հրամանատարությունում գերմանական ուժերի կազմում տեղակայված հայկական զորախմբին, հանդիպումներ կունենա ԱՄԱԱՈՒ հրամանատար, ԱՄՆ ԶՈՒ գեներալ Դեվիդ Պետրեուսի, Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակի, Աֆղանստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Շեր Մուհամեդ Քարիմի, ԱՄԱԱՈՒ հյուսիսային հրամանատարության հետ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Просмотров: 596 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: