Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 10 » ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
20:31
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրեբաջանական շփման գծում` նշելով, որ հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների ու հատկապես դիպուկահար գործողությունների ակտիվացման կապակցությամբ, որի չեզոքացման ուղղությամբ հայկական կողմը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ:
ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել նաև գերիների վերադարձման վերաբերյալ 2010թ. հոկտեմբերին Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությունների` Ադրբեջանի կողմից ոչ լիարժեք կատարման և գործընթացին խոչընդոտելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը միակարծիք են եղել հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման կարևորության շուրջ:


ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Просмотров: 422 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: