Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 18.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 30 » Հայը մերժել է Անկարային
10:29
Հայը մերժել է Անկարային
 Տարոն Աջեմօղլուն մերժել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի՝ Փարիզում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում (OECD) Թուրքիայի մշտական ներկայացուցիչ նշանակվելու առաջարկը։

Ըստ «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի, այս մասին հայտարարել է Ահմեթ Դավութօղլուն` նշելով,  որ Աջեմօղլուի նշանակման առնչությամբ խորհրդակցել էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Երեկ  լուրեր էին տարածվել, որ Անկարան պատրաստվում է Փարիզում Թուրքիայի դեսպան նշանակել Տարոն Աջեմօղլուին։ Սակայն որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ խոսքը ոչ թե դեսպանի, այլ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում (OECD) Թուրքիայի մշտական ներկայացուցչի պաշտոնի մասին է։

Անկարան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Միացյալ Նահանգներում բնակվող պոլսահայ տնտեսագետ Աջեմօղլուի նկատմամբ և ցանկանում է, որպեսզի նա կարևոր դերակատարություն ստանձնի Թուրքիայի տնտեսության մեջ։

IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանշային աղյուսակում Տարոն Աջեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը, այն դեպքում, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Պոլ Կրուգմանն այդ աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:

Վերջերս Bloomberg հեռուստաալիքը հատուկ թողարկում էր պատրաստել հայազգի տնտեսագետի մասին, որի ժամանակ նշվել է, որ Տարոն Աջեմօղլուն հնարավոր է՝ մոտ ապագայում ստանա Նոբելյան մրցանակ։

Բացի այդ, Տարոն Աջեմօղլուն վերջերս տեղ էր զբաղեցրել ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականի կողմից հրապարակված «Համաշխարհային 100 ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկում։


asekose.com

Просмотров: 585 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Լեւոն Պողոսյան   (30.03.2011 12:37) [ՆՅՈՒԹ]
Բացարձակապես դրական գնահատելի որոշում` կեցցե'ս Տարոն

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: