Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը կարող է քվեարկության դրվել ԱՄՆ-ի Կոնգրեսում - 21 Декабря 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 21 » Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը կարող է քվեարկության դրվել ԱՄՆ-ի Կոնգրեսում
22:22
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը կարող է քվեարկության դրվել ԱՄՆ-ի Կոնգրեսում
Երեւանի ժամանակով ժամը 19-ին Վաշինգտոնում մեկնարկում է 111-րդ գումարման Կոնգրեսի վերջին նիստը, որի ընթացքում պետք է որոշվի` արդյոք Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագիծը դրվելու է Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քվեարկության, թե ոչ:

«Ամերիկահայ գաղութն ու Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իրենց աշխատանքը կատարել են, խոսել ենք պետք եղած կոնգրեսականների հետ: Մենք գիտենք, որ քվեները կան, կոնգրեսականները ցանկանում են այս խնդրի շուրջ քվեարկել: Կոնգրեսի ղեկավարությունը նախկինում խոստացել էր հարցը ընդգրկել օրակարգում եւ ամերիկահայերի կոչը մեկն է` հարգել այդ խոստումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:

Նախապես ծրագրված էր, որ ԱՄՆ-ի Կոնգրեսն այս կազմով իր վերջին նիստը կանցկացնի այսօր: Օրակարգում ընդգրկված հարցերի առատությունը, սակայն, կարող է ստիպել կոնգրեսականներին փոփոխության ենթարկել Ներկայացուցիչների պալատի աշխատանքային ժամանակացույցը:

«Վերջին լուրերի համաձայն, այս նիստը կարող է երկարաձգվել մինչեւ չորեքշաբթի, կամ նույնիսկ մինչեւ հաջորդ շաբաթ: Մենք կոչ ենք արել, որ այս հարցը հնարավորինս արագ կերպով դրվի քվեարկության, ի վերջո` Կոնգրեսի ներկայիս ղեկավարությունը չորս տարի ուներ այդ քայլին դիմելու համար, համապատասխան հանձնաժողովները այս բանաձեւը հաստատել են դեռ ամիսներ առաջ», - պնդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը:

Ի դեպ, Էլիզաբեթ Չուլջյանի տպավորությամբ, առաջիկա քննարկումների շեմին Սպիտակ տան վարչակազմի եւ պետդեպարտամենտի ճնշումները կոնգրեսականների վրա այնքան էլ ուժեղ չեն: Պատճառը, ըստ նրա, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի փաստացի տապալումն է:

«Պետդեպարտամենտը դեմ էր արտահայտվում բանաձեւի ընդունմանը` պատճառաբանելով հայ-թուրքական արձանագրությունների առկայությունը: Իրականությունը, սակայն, այն է, որ արձանագրությունները մեռած են, թուրքական կառավարությունն իր խոսքը դրժել է, նախապայմաններ է առաջ քաշել: Այս ամենի ֆոնին կոչերը, թե պետք է արձանագրությունների գործընթացին առաջ գնալու հնարավորություն ընձեռել կոնգրեսականների շրջանում որոշակիորեն չեզոքացվել են», - համոզված է Չուլջյանը:



azatutyun.am
Просмотров: 148 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: