Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրքն անցել է Համբուրգի խորհրդարան - 23 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 23 » Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրքն անցել է Համբուրգի խորհրդարան
11:22
Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրքն անցել է Համբուրգի խորհրդարան

Գերմանիայի Համբուրգի նահանգում կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության ծանր պարտությամբ ավարտված տեղական ընտրությունների արդյունքում  2  թուրք են անցել խորհրդարան։

 Համբուրգի խորհրդարանի պատգամավորներ են դարձել Թուրքիայի Կայսերի քաղաքում ծնված Մեհմեդ Յըլդըզը եւ Քազըմ Աբաջըն։

 Քազըմ Աբաջըն ներկայացված է եղել ընտրություններում 48 տոկոս ձայն հավաքած «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության կողմից, իսկ Մեհմեդ Յըլդըզը՝ «Ձախ» կուսակցության կողմից։

 NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Ձախ» կուսակցության ընտրացուցակում տեղ զբաղեցնելու համար ազգությամբ թուրք Մեհմեդ Յըլդըզը պայքարում էր նույն կուսակցության կողմից առաջադրված անկախ թեկնածու, Համբուրգի հայ համայնքի ներկայացուցիչ, www.armenieninfo.net կայքէջի խմբագիր Թորոս Սարյանի հետ։ 

Կուսակցության ներսում կայացած քննարկումների ժամանակ հայազգի թեկնածուն հետքրքրվել էր, թե ինչ դիրքորոշում ունի Մեհմեդ Յըլդըզը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որին ի պատասխան թուրք թեկնածուն նշել էր, թե Թուրքիան 1915-ին հանցանք է գործել հայերի նկատմամբ եւ իրականացրել է ցեղասպանություն։

 Թուրք թեկնածուի համարձակ հայտարարության համար «Ձախ» կուսակցության խորհուրդը հենց նրան էր ընդգրկել ընտրացուցակի 6-րդ տեղում՝ դուրս թողնելով հայազգի թեկնածուին։










news.am

Просмотров: 131 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: