Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 28 » ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ 19 ՏԱՐԵԿԱՆ Է... Հավատում եմ քեզ, Զինվոր
02:32
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ 19 ՏԱՐԵԿԱՆ Է... Հավատում եմ քեզ, Զինվոր
                                             Հավատում եմ քեզ, Զինվոր

    Զինվոր, դու ես մեր անկախության դրոշակակիրը:
Հայոց Անկախության դրոշը դարեր շարունակ փողփողում էր միայն հայոց հոգիների
գաղտնարաններում: Դրոշը ծածանելու փափագով քանի սերունդ եկան ու անցան պատմության
գիրկը, քանիսը դարձան թափառական ու գաղթական: Սակայն հոգեպես մեռնում է այն
երկիրը, որում մեռնում է պայքարի կամքը: Մի օր մեր ժողովրդի սրտում պոռթկաց այն
անկախությունը, որ սաղմնավորվել էր ժողովրդի հոգու ընդերքում, անկախությունը կորցրած
երկրի ընդհատակում: Եվ այդ պոռթկման սկիզբ հանդիսացավ Արցախյան հերոսամարտը: Երբ
թվում էր, թե ամեն ինչ կորած է, հայ Զինվորը ոտքի կանգնեց, ոտքի կանգնեց
ապացուցելու, որ մենք
պահանջատեր ենք, պահանջատեր ենք մեր պատմական հողերի, մեր երկրի, մեր մշակույթի, վարք ու բարքի,
ապացուցելու, որ կարող ենք լինել ազատ, կարող ենք ամեն ինչ սկսել սկզբից, և այսքան
կարճ ժամանակում հասնել այն ամենին ինչ ունենք հիմա: Եվ հասանք շնորհիվ քեզ,
ՀԱՅ ԶԻՆՎՈՐ: Շորհիվ քեզ, մեր ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ
ԴՐՈՇԱԿԱԿԻՐ
: Զինվոր, դու արթնացար ապացուցելու, որ յուրաքանչյուր
հայորդու ով լինելը գալիս է հազարամյակների խորքից: Այն ներառում է այնպիսի մեծ
անուններ, ինչպիսիք են
Հայկ Նահապետը, Գևորգ Չաուշը, Գարեգին Նժդեհը, Զորավար Անդրանիկը, Մոնթե
Մելքոնյանը
և շաաատ ուրիշներ: Նժդեհը վստահ էր, որ իր գերեզմանեն պիտի շանթանման
հերոսներ ծնվեն, որ իր հոգեզավակներին հոգով ստրուկները չեն կարող հաղթել: Եվ նա
չսխալվեց:

     Ես հավատում եմ քեզ, Զինվոր: Քո շնորհիվ է,
որ հայոց եռագույնը արդեն մոտ քսան տարի է, ինչ լոկ պատմություն չէ, այլ իրականություն:
Քո ստեղծած անկախության բանակը կերտեց հայոց անկախությունը: Հարյուրավոր զինվորներ
զոհաբերեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի բարօրության: Երանի բոլորը հասկանային
այն գինը, որը վճարվեց անկախության ձեռքբերման ճանապարհին, վճարվեց, երբ
զոհաբերեցինք մեր ազգի լավագույն զավակներին:

     Այժմ նորից եկել է քո ժամանակը, Հայ Զինվոր:
պետք է ապացուցենք, որ նախ
հայրենատերն ենք մեր մի բուռ հողի և պահանջատերն ենք մեր պատմական
հայրենիքի:

    Տոնդ շնորհավոր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ….տոնդ շնորհաավոր
ՀԱՅ ԶԻՆՎՈՐ….Թող բազուկդ միշտ ամուր
լինի, կամքդ անկոտրելի, և լինես գաղափարի մարտիկ…

ՀԱՅՐՈՒՆԻ ՊԱՀԱՆՋԱՏԻՐԱԿԱՆ ՀԱՄԱԽԲՈՒՄԸ`ՔԱՋ ԳԻՏԱԿՑԵԼՈՎ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻԱՆՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ ՈՒ ՄԱՂԹԱՆՔՆԵՐԻՆ:

    

 

 

Просмотров: 3428 | Добавил: hayruni88 | Рейтинг: 4.4/14
Всего комментариев: 1
0  
1 ֆենյա   (30.09.2012 19:04) [ՆՅՈՒԹ]
shat lavna

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: