Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 6 » Հայոց արքա Տիգրան Մեծի 2150-ամյակի կապակցությամբ երկու գիրք է հրատարկվել
17:15
Հայոց արքա Տիգրան Մեծի 2150-ամյակի կապակցությամբ երկու գիրք է հրատարկվել

Այս տարի Հայոց արքա Տիգրան Մեծի 2150-ամյակի կապակցությամբ երկու գիրք է հրատարկվել` Արմեն Մալխասյանի «Տիգրան Մեծ» պատմավեպն ու Նիկողայոս Ադոնցի Տիգրան Մեծի մասին բոլոր տեղեկությունների ամբողջական ժողովածուն: «Այդ գիրքը Տիգրան Մեծի կյանքի նկարագրութունն է: Այնտեղ ներկայացված են պատմական իրադարձություններն ու իրական անձիք, սակայն մանրամասները, օրինակ, ծառաներն ու շրջապատը հորինված են: Սակայն, կարելի է ասել, որ գիրքը 100 տոկոսով գեղարվեստական է: Այնտեղ Տիգրան Մեծը ներկայացված է ոչ թե որպես պատմական կերպար, այլ որպես միս ու արյունից ստեղծված մարդ»,-ասել է «Տիգրան Մեծ» վեպի հեղինակ Արմեն Մալխասյանը:

Նիկողայոս Ադոնցի գիրքը պատրաստել է ԵՊՀ Հայաստանի պատմության ամբիոնի դոցենտ Պետրոս Հովհաննիսյանը: «Ես կարդացի Նիկողայոս Ադոնցի գիրքը, երբ այն դեռ ձեռագիր էր և պետք է ասել, որ սա հազվագյուտ պատմական աշխատություն է, որը մեծ հաճույքով է ընթերցվում: Այն հսկայական քանակության նոր տեղեկություններ է տալիս Տիգրան Մեծի կերպարի մասին: Հայոց արքայի մասին տեղեկություններից բացի, գրքում կա նաև վերլուծական մաս, և այդ իմաստով Ադոնցը բացառիկ հեղինակ է»,-ասել է պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մովսիսյանը: Նա նշեց, որ այդ գիրքը ստիպեց նրան վերանայել Տիգրան Մեծի իշխանության դարաշրջանի բազում փաստեր: «Շատ ափսոս, որ գիրքը լույս չի տեսել 1940թ.: Այդ դեպքում հայագիտությունը բոլորովին այլ տեղեկություններ կունենար Տիգրան Մեծի մասին»,-ասել է պատմաբանը:

Արտակ Մովսիսյանն ընդգծեց նաև, որ օգոստոսի 11-ին և 12-ին, Տիգրան Մեծի 2150-ամյակի, Սևրի պայմանագրի կնքման 90-ամյակի և ավանդական հայկական Նոր տարվա` Նավասարդի կապակցությամբ ուխտագնացություն կկազմակերպվի դեպի Տիգրանակերտ, որտեղ տեղի կունենան տոնական միջոցառումներ:

Տոնական հանդիսություններ, դասախոսություններ ու մշակութային միջոցառումներ տեղի կունենան նաև Ստեփանակերտում, Շուշիում և Բերդաձորի շրջանում (նախկին Լաչին): Ուխտագնացությունը կազմակերպել են «Սերունդ» հասարակական կազմակերպությունը և Արցախի Հանրապետության մշակույթի ու երիտասարդության նախարարությունը:

                                                                                   panarmenian.net

Просмотров: 1971 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: