Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 7 » «Հայկական վայրագությունների» պակասության պատճառով Ադրբեջանում ֆիլմ են արգելել
00:37
«Հայկական վայրագությունների» պակասության պատճառով Ադրբեջանում ֆիլմ են արգելել
«Հայկական վայրագությունների» պակասության պատճառով Ադրբեջանում ֆիլմ են արգելել Էլդար Գուլիևի «Պանատդը» ֆիլմը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նկարագրելիս հայերը պատկերվում են դրական լույսի ներքո, արգելվել է Ադրբեջանում:

Ըստ ֆիլմի սյուժեի` ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանցի Քերիմը հայերի մոտ գերի է ընկնում: Գյուղի բնակիչների որոշում են գերիների փոխանակում իրականացնելու համար Քերիմի կնոջը տալ հայ գերիի: Ժամանակի ընթացքում ադրբեջանական գյուղի բնակիչները հասկանում են, որ հայը նույնպես մարդկային որակներ ունի և նույն իրավիճակում է գտնվում, ինչ իրենք:

Ինչպես գրում է Aze.az-ը, վարկածներից մեկի համաձայն, ֆիլմի ցուցադրությունը արգելվել է մշակույթի և տուրիզմի նախարարության կողմից: Մեկ այլ վարկած կա, համաձայն որի, ֆիլմի սյուժետային գիծը դուր չի եկել երկրի ղեկավարությանը, քանի որ «այն երկրում, որտեղ շարունակում է գործել հայերի ագրեսիան, վերջիններիս դրական լույսի ներքո ներկայացնելը չէր կարող միանշանակ ընդունվել»:

Հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ նրա «Ճիչ» և «Հիշողություն» գործերը «բացահայտում են հայերի վայրենությունը, իսկ «Պատանդը» ֆիլմում փորձ է արվում որոշակիորեն մեղմացնել  հակամարտությունը, մեղմացնել երկու ազգերի միջև թշնամական վերաբերմունքը», Գուլևը պատասխանել է, որ պատերազմ չի ցանկանում.

«Ես չեմ ցանկանում, որպեսզի այնտեղ զոհվեն երիտասարդ, գեղեցիկ ադրբեջանցի տղաներ: Ես չեմ ճանաչում այնպիսի ծնողների, որոնք պատերազմ են ուզում: Ես չեմ ցանկանում մայրական արցունքներ տեսնել: Ես չեմ ցանկանում տեսնել իրենց սիրեցյալներին պատերազմում կորցրած աղջիկների արցունքները: Ես չեմ ճանաչում մարդկանց, ովքեր նման բան են ցանկանում»:









epress.am

Просмотров: 583 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: