Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 1 » «Հայկական ժամանակ». Ապրիլի 8-ին ՀԱԿ-ի համակիրները կստանան իրենց հարցերի պատասխաննե՞րը
10:46
«Հայկական ժամանակ». Ապրիլի 8-ին ՀԱԿ-ի համակիրները կստանան իրենց հարցերի պատասխաննե՞րը
 Օրաթերթը զրուցել է ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի հետ: Հարցին, թե  ինչո՞վ է առանձնանալու Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 8-ի հանրահավաքը մարտի 17-ի հանրահավաքից, Խաչատրյանն արձագանքել է. «Կարծում եմ, մարտի 17-ից հետո ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններն իրենց հերթին հետաքրքրությունը ավելի մեծացրին ապրիլի 8-ի հանրահավաքի հանդեպ։ Մարդիկ ուզում են ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են Կոնգրեսի հետագա գործողություններին։

Այդ առումով ապրիլի 8-ը յուրահատուկ սահմանագիծ է, որից հետո շատերը կստանան իրենց հարցերի պատասխանները եւ կիմանան նաեւ, թե Հայ ազգային կոնգրեսն ինչպես է ուզում իրականացնել իր հիմնական անելիքը՝ իշխանափոխությունը»։ Մյուս հարցին, թե Կոնգրեսն ապրիլի 8-ին կրկին կմտնի՞ Ազատության հրապարակ, ՀԱԿ ներկայացուցիչը պատասպանել է. «Կոնգրեսի նախորդ հանրահավաքը ցույց տվեց, որ եթե անհրաժեշտություն կա Ազատւթյան հրապարակ մտնել, մեզ համար խոչընդոտ չի կարող լինել, առավելեւս, եթե հավաքվում է այնքան մարդ, որքան հավաքվել էր մարտի 17-ին։ Քաղաքապետարանն իրեն օրենքից դուրս է դրել, եւ քաղաքապետարանի որոշումը մեզ համար խոչընդոտ լինել չի կարող։  Եվ այդպես կլինի ցանկացած պետական կառույցի հետ, եթե ինքը որոշի, որ ինքն օրենքից բարձր է։ Եվ սա շեշտում եմ, որովհետեւ իրականում իշխանությունը ինքն է իրեն օրենքից դուրս դրել եւ որեւէ մեկին այլեւս չի կարող մեղադրել կամ բողոքել, թե քաղաքացիները իրենք են խախտում կամ այս հարցում օրինազանցություն են կատարում։

Կարծում եմ, մեր ամենակարեւոր անելիքներից մեկը հենց դա է՝ իշխանությանը հասկացնել, որ դուք եք ձեզ օրենքից դուրս համարել եւ այլեւս իրավունք չունեք իշխանություն ունենալ։ Այդ իշխանությունը պետք է հանձնել այն մարդուն, որն օրենքը հարգում է եւ այդ օրենքով առաջնորդվում։



news.am

Просмотров: 552 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Լեւոն Պողոսյան   (01.04.2011 12:57) [ՆՅՈՒԹ]
ԵՒ ՈՎ Է ԱՅԴ ՄԱՐԴԸ?, որը հարգում է օրենքը?

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: