Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 16 » Հայերը, ադրբեջանցիներն ու հրեաները միավորվելու են Ռուսաստանում
13:20
Հայերը, ադրբեջանցիներն ու հրեաները միավորվելու են Ռուսաստանում
Հայերը, ադրբեջանցիներն ու հրեաները միավորվելու են Ռուսաստանում Լիպեցկի հայկական, ադրբեջանական և հրեական համայնքները որոշել են միավորվել մեկ միջազգային հասարակական կազմակերպության մեջ, հաղորդում է gorod48.ru-ն:

Ինչպես հայտնել է Ռուսաստանում Հայերի միության Լիպեցկի ներկայացուցչության ղեկավար Վլադիմիր Մալխասյանը, ազգամիջյան սերտ շփումը և հասարակական կազմակերպության ստեղծման գաղափարը ծնվել է մոտ երեք տարի առաջ:

Ըստ Մալխասյանի` այսօր, երբ հասարակության մեջ ավելի ու ավելի հաճախ են անհամաձայնություններ ծագում ազգային հողի վրա, միմյանց ավելի լավ ճանաչելու, այլոց ազգային ավանդույթներին և մշակույթին ծանոթանալու անհրաժեշտություն է առաջանում:

«Որոշ ժամանակ առաջ, մենք` հայերս, ադրբեջանցիներն ու հրեաները, սկսեցինք ավելի սերտ շփվել միմյանց հետ»,- ասել է նա:

Մալխասյանի խոսքով`իրենք հավաքվում էինք ընտանիքներով, ազգային մշակույթի փառատոններ էին կազմակերպում, ֆուտբոլային մրցաշարեր էին անցկացնում: «Արդյունքում` հասարակական կազմակերպություն ստեղծելու գաղափար ծնվեց, այնպիսի կազմակերպություն, որի մեջ կարող էին մտնել տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Նշեմ, որ մեր գաղափարներին միշտ սատարել են Լիպեցկի քաղաքային իշխանությունները, իսկ այս անգամ որոշել է աջակցել «Ազգերի տուն» նախաձեռնությանը»,- պատմել է Մալխասյանը:

Շուտով բոլոր երեք համայնքները`հայերը, ադրբեջանցիներն ու հրեաները նախատեսում են առաջին համատեղ ակցիան անցկացնել: Նրանք որոշել են ծառատունկ իրականացնել անցյալ տարի ձմռանը անտառային հրդեհներից տուժած հողատարածքներում:



epress.am

Просмотров: 501 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
0  
1 POGOS   (17.03.2011 01:13) [ՆՅՈՒԹ]
BA TURKERIN XI EK MORACE...

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: