Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 30.5.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 16 » Հայերին և թուրքերին Հոլոկոստի օրինակով օգնում են վերականգնել կապերը
20:42
Հայերին և թուրքերին Հոլոկոստի օրինակով օգնում են վերականգնել կապերը
Հայերին և թուրքերին Հոլոկոստի օրինակով օգնում են վերականգնել կապերը 
 

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները տասնամյակներ շարունակ լարված են եղել: Սակայն, ուղղորդվելով  գերմանացիների և հրեաների միջև հարաբերությունների վերականգնման փորձով, հայ և թուրք ուսանողները աշխատում են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն:

Երեկ մի խումբ հայ և թուրք ուսանողներ այցելել են Բեռլինում տեղադրված հրեաների ցեղասպանության` Հոլոկոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:

Այցելությունն իրականացվել է մեկ շաբաթյա ուղևորության ընթացքում, որի շրջանակներում մոտ 20 հայ և թուրք ուսանողներ այցելել են Բեռլին ` ուսումնասիրելու Գերմանիայի` հրեաների, ֆրանսիացիների և լեհերի հետ հարաբերությունների վերականգնման փորձը: Ուսանողները այցելել են նաև համակենտրոնացման ճամբարներ, Ռայխստագ, Գերմանիայի Արտաքին Գործերի Նախարարության արխիվ:

Ուսանողները պետք է համեմատեին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների նկատմամբ Գերմանիայի կողմից իրականացրած հոլոկոստն ու առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը:

«Ես չեմ վիրավորվում, երբ որևէ բացասական բան եմ լսում Թուրքիայի մասին, որովհետև ես նույնպես քննադատում եմ Թուրքիային Ցեղասպանության համար», – Deutsche Welle-ին պատմել է թուրքական համալսարաններից մեկի ուսանող Էդա Թարաքը:

Մեկ այլ թուրք ուսանողուհի` Բուրչու Էջեն, նշել է, որ Բեռլինի հրեական թանգարան այցելությունից հետո իր մոտ գաղափարներ են առաջացել հայ –թուրքական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ:
«Գերմանացիները չափազանց հանգիստ են վերաբերվում այդ հարցին», ասել է նա. «Ես կցանկանայի, որ Թուրքիայում նույնպես հայերի ցեղասպանության մասին պատմող վայրեր լինեին»:
Просмотров: 215 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: