Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 30 » Հայազգի տնտեսագետը կդառնա Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան
02:35
Հայազգի տնտեսագետը կդառնա Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան
Հայազգի տնտեսագետը կդառնա Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Առաջիկա 3 ամիսների ընթացքում թուրքահայ գիտնական, մասնագիտությամբ տնտեսագետ Փարիզ կգնա որպես Թուրքիայի դեսպան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն «Ժամանակակից աշխարհում Թուրքիայի նախաձեռնողական քաղաքականությունը» խորագրի ներքո Ստամբուլում կազմակերպած միջազգային համաժողովի ժամանակ:

Դավութօղլուի խոսքով` նա արդեն ներկայացվել է վարչապետ Էրդողանին և նախագահ Գյուլին, որոնք հավանություն են տվել նրա թեկնածությանը: Ինչ վերաբերում է նշանակման 3 ամսով հետաձգմանը, դա եղել է հայազգի տնտեսագետի խնդրանքով, որպեսզի ավարտին հասցնի հեղինակային իր գործերից մեկը, հայտնում է «Ազգը»:

«Ու ես հասկանում եմ նրան: Ես էլ եմ եղել նրա վիճակում` ստիպված լինելով իմ անձնական հեղինակային գործերը հետաձգել անորոշ ժամանակով», – ասել է ԱԳ նախարարը:

Դավութօղլուն չի բարձրաձայնել ապագա դեսպանի անունը, սակայն հայտնի է, որ նա նշանավոր MIT համալսարանի դասախոս է, տնտեսագիտական աշխարհին քաջ հայտնի, որ մի քանի անգամ իր կարևոր մասնակցությունն է բերել նաև Թուրքիայի տնտեսությանը վերաբերող միջազգային համաժողովներին:

Պոլսահայերի տեղեկություններով` այդ անձը Տարոն Աջեմօղլուն է, ով IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն,  աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների մեջ է մտնում՝ զբաղեցնելով 7-րդ տեղը:




epress.am

Просмотров: 575 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: