Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 10 » Հայազգի տնտեսագետը` Անկարայի ուշադրության կենտրոնում
13:35
Հայազգի տնտեսագետը` Անկարայի ուշադրության կենտրոնում

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն աշխարհահռչակ տնտեսագետ հայազգի Տարոն Աջեմօղլուին հրավիրել է ապրել և աշխատել Թուրքիայում: Այս մասին հայտնի տնտեսագետն ասել է թուրքական Milliyet օրաթերթին տված հարցազրույցում:«Անձամբ Դավութօղլուի հետ հանդիպելու բախտ չի վիճակվել, սակայն նրա հետ զրուցել եմ հեռախոսով: Հուսով եմ` մոտ ապագայում կկարողանամ վերադառնալ Թուրքիա»,- ասել է Մասաչուսեթս համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուն:Թուրքական պարբերականի հաղորդմամբ՝ Ահմեթ Դավութօղլուն ցանկանում է, որ Աջեմօղլուն կարևոր դերակատարություն ստանձնի Թուրքիայի տնտեսության մեջ։Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967թ. Ստամբուլում: 1986թ. ավարտել է Գալաթասարայի վարժարանը, որից հետո` Անգլիայի Յորք համալսարանի տնտեսագիտության բաժինը, իսկ գիտական աստիճան ստացել է Լոնդոնի տնտեսագիտական համալսարանում, որտեղ և դասավանդել է 1992-1993թթ.: 1993–ից ի վեր դասավանդում է Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտում:IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանշային աղյուսակում Տարոն Աջեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը, այն դեպքում, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Պոլ Կրուգմանն այդ աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:

Tert.am

Просмотров: 527 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Hiksos   (10.09.2010 14:34) [ՆՅՈՒԹ]
e ba inch? hmi da hay e? te "ArmeAshqan"???

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: