Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 25.9.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 22 » Հայազգի հայտնի գրողը Դիարբեքիրում մշակույթի պալատի բացման ժամանակ հայերենով է ելույթ ունեցել
03:47
Հայազգի հայտնի գրողը Դիարբեքիրում մշակույթի պալատի բացման ժամանակ հայերենով է ելույթ ունեցել

Թուրքիայի Դիարբեքիրի Սուրի քաղաքապետարանի կողմից 3 լեզվով  (հայերեն, քրդերեն եւ թուրքերեն)գործունեություն իրականացնող մշակույթի պալատ է ստեղծվել։

 Մշակույթի պալատի բացմանը մասնակցել են Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, Հաքքարիից ընտրված քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Համիթ Գեյլանին,  հիշյալ կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի ղեկավար Ալի Այդընը եւ հայազգի գրող Մկրտիչ Մարկոսյանը։

 Հայազգի գրողը ելույթ է ունեցել հայերենով՝ նշելով, թե ինչ լեզու էլ լինի, շատ կարեւոր է, քանի որ մարդիկ ինչ էլ լինի, պետք է խոսեն իրենց մայրենի լեզվով։ «Ամեն մարդ պետք է իր լեզվով արտահայտվի։ Լեզուն արտահայտման միջոց է, եւ ես  բոլորին շնորհավորում են մայրենի լեզվի օրվա առթիվ։ Մենք այս աշխարհագրական տարածքի ժողովուրդներն ենք։  Հայերը, քրդերը, ասորիները՝  այս տարածքի ժողովուրդներն են»,-նշել է Մկրտիչ Մարկոսյանը։

 Քուրդ գործիչներն իրենց ելույթներում քննադատել են թուրքական իշխանությունների՝ քրդերենին մայրենի լեզվի կարգավիճակ չտալու քաղաքականությունը։

 Նշենք, որ Սուրի փողոցներից մեկը 2009-ին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի նախաձեռնությամբ անվանվել է  ծնունդով  Դիարբեքիրցի Մկրտիչ Մարկոսյանի անունով։









news.am


Просмотров: 157 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: