16:17 Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և ևս 5 պետություն հայտնվել են իսրայելցիների համար վտանգ նարկայացնող երկրների ցանկում | |
Ինչպես հաղորդում է «newsru.co.il»-ը, Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի պետական բյուրոն հրապարակել է նախազգուշացում, ըստ որի հնարավոր է, որ մոտակա օրերին են մի շարք երկրներ հարձակվեն Իսրայելի վրա։
Նախազգուշացման առիթն այն է, որ լրանում է «Հզբոլլահի» ղեկավար Իմադ Մուղնիին վերացնելու 3-րդ տարելիցը։ Հաղորդագրության մեջ ասվում է, թե մոտակա օրերին իսրայելցիների համար հատուկ վտանգավոր են 9 պետություններ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Վենեսուելան, Եգիպտոսը, Կոտ դ'Իվուարը, Մալին և Մավրիտանիան։ Բացի դա, իսրայելցիներին խորհուրդ է տրվել խուսափել այնպիսի վայրերից, որտեղ սովորաբար հրեաների ու իսրայելցիների կուտակումներ են լինում։ 7or.am | |
|
Всего комментариев: 0 | |