Հայաստանը շարունակում է զինվել. Zaman - 20 Декабря 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 20 » Հայաստանը շարունակում է զինվել. Zaman
22:47
Հայաստանը շարունակում է զինվել. Zaman
Որոշ հեղինակավոր ռազմական հետազոտական կենտրոններ վկայում են այն մասին, որ չնայած իր քիչ բնակչությանը, Հայաստանի Զինված ուժերն ամենաարհեստավարժը, ամենամարտունակն ու ամենապատրաստավածն է Կովկասում։ Սրա մասին, թերևս, պետք է մտածի նաև Թուրքիան։ Այս մասին է գրում թուրքական Zaman օրաթերթը՝ հայկական բանակի ուսումնասիրմանը նվիրված «Հայաստանը շարունակում է զինվել» խորագրով իր հրապարակման մեջ։«Դժվար է ասել, թե այդ տվյալներն ինչքանով են համապատասխանում իրականությանը, սակայն մեկ բան հստակ է՝ նախկինում հայկական բանակն առավելության հասավ Ադրբեջանի նկատմամբ և ռուսական աջակցությմաբ գրավեց ադրբեջանական տարածքների 20%-ը»,– գրում է թուրքական պարբերականը՝ ընդգգծելով, որ հայկական բանակը, չբավարարվելով իր ռազմական գերակա դիրքով, քայլեր է իրականացում էլ ավելի հզորանալու համար։«Այդ շրջանակում ընդունվել է հնգամյա արդիականացման ծրագիր, որը նախատեսում է հայակական ԶՈՒ–ի արդիականացում։ Այն վավերացվել է և շրջանառության մեջ է դրվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային Անվտանգության խորհրդի կողմից»,– գրում է Zaman–ը։«Իսկ թե ինչեր կան այդ ծրագրում, չենք կարող իմանալ։ Բացի այդ, դրա բովանդակությունն իմանալը մեր խնդիրը չէ»,– նշում է թուրքական պարբերականը՝ մեջբերելով Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ օգոստոսին արած հայտարարությունը.«Այդ ծրագրի շրջանակում նախատեսվում է ժամանակակից սպառազինության ձեռքբերում և ռազմական արդյունաբերության հիմնում։ Այս ամենը բանակի մարտունակությունն էլ ավելի է ուժեղացնելու՝ օժտելով նրան հեռահար հարվածներ հասցնելու հնարավորությմաբ։ Իսկ սա կխոչընդոտի և կկասեցնի հակառակորդի ազատ տեղաշարժերը հակամարտության գոտում»։«Այսօր Հայաստանի ձեռքում կան որոշ զինատեսակներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ուղղվել հակառակորդի թիրախներին։ Օրինակ՝ ռուսական արտադրության Scud հրթիռները։Հավանավբար դրանցից բացի այլ զինատեսակներ էլ կան, ով իմանա։ Դա փաստ է, որ Ռուսաստանը Հայաստանին փոխանցել է ժամանակակից սպառազինություն։ Հավանաբար դրա շրջանակում նոր հեռահար հռթիրներ էլ են փոխանցվել այդ երկրին։ Բացվի այդ, երկու երկրների միջև ամիսներ առաջ ստորագրվեց համաձայնագիր, որով 25 տարի ժամկետով երկարաձգվեց հայ–ռուսական ռազմական համագործակցության ժամկետը։ Այդ պայմանագրով Ռուսաստանը պարտավորվում է նաև Հայաստանին ապահովել ժամանակակից սպառազինությամբ և աջակցել սեփական ռազմարդյունաբերության հիմնադրմանը»,– գրում է Zaman-ը՝ նշելով, որ հայկական բանակում տեղի ունեցող զարգացումների առնչությմաբ պետք է խորհի նաև Թուրքիան։«Հայաստանն այսօր թևակոխել է ռազմական արդիականացման փուլ։ Կարճ ասած՝ ձեռք է բերում ժամանակակից սպառազինություն, շարունակում է զինվել։ Իսկ Հայաստանի հակառակորդներն այս ամենի ուղղությամբ ուզած թե չուզած պետք է մտածեն։ Հատկապես Օհանյանի ընդգծած հեռահար զինատեսակների մասին։ Թերևս մենք էլ պետք է խորհենք Հայաստանի սպառազինության ծրագրերի և իր հակառակորդների նկատմամբ ունեցած նպատակների մասին»,– եզրափակում է թուրքական պարբերականը։






Tert.am

Просмотров: 472 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: