Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 27 » Հայաստանի խորհրդարանը և Սփյուռքը պետք է աշխատեն ԼՂ ճանաչման ուղղությամբ. Կարեն Բեքարյան
18:43
Հայաստանի խորհրդարանը և Սփյուռքը պետք է աշխատեն ԼՂ ճանաչման ուղղությամբ. Կարեն Բեքարյան

«Առավել քան համոզված եմ, որ Հաագայի դատարանի եզրակացությունը մաքսիմալ կօգտագործվի բանակցային սեղանին եղած իրավիճակներում՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի, թե՛ նաև ֆոնային»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշման հետ կապված Հայաստանի անելիքներին։

Ըստ վերլուծաբանի, Հայաստանը՝ որպես ԼՂ հակամարտության բանակցությունները վարող կողմ, որոշակի կաշկանդվածություններ ունի, ուստի Հայաստանի նախագահից կամ արտգործնախարարից գործնական քայլեր ակնկալելը «նպատակահարմար չի լինի», քանի որ դա կազդի բանակցային գործընթացի վրա։

Փոխարենը, Կարեն Բեքարյանի համոզմամբ, բավականին անելիք ունի Հայաստանի խորհրդարանը, որն իր հանձնաժողովներով, միջազգային հարթակներում ներկայացված պատվիրակություններով, բարեկամության խմբերով կարող է նախաձեռնել քայլեր՝ «սկսելու բարեկամ երկրների խորհրդարանականների հետ կոնսուլտացիաներ՝ Ղարաբաղի հնարավոր ճանաչման գործընթացի առումով»։ «Եթե ընդամենը հիշենք խորհրդարանական դիվանագիտության գործիքները, կտեսնենք, որ նրանցից յուրաքանչյուրի ներքո կա հնարավորություն ինչ–ինչ քայլեր իրականացնելու»,– ասաց նա։

Կարեն Բեքարյանը նշեց, որ Ղարաբաղի հնարավոր ճանաչման ուղղությամբ անելիք ունի նաև հայկական Սփյուռքը, որը հիշյալ խնդիրը պետք է դարձնի իր օրակարգի թիվ մեկ հարցը։

Tert.am

Просмотров: 894 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: