Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 16 » Հայաստանի ռազմական օժանդակության կրճատումը սխալ ազդանշան է Ադրբեջանին. ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակ
03:12
Հայաստանի ռազմական օժանդակության կրճատումը սխալ ազդանշան է Ադրբեջանին. ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Ադրբեջանին ավելի շատ ռազմական օգնություն ցուցաբերելը սխալ ազդակ կարող է հաղորդել այդ երկրի կառավարությանը:  Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը: Նա նշեց, որ հակամարտող երկրներից մեկին` Ադրբեջանին ավելի շատ աջակցություն ցուցաբերելը կարող է նպաստել, որպեսզի այդ երկիրը շարունակի իր ռազմատենչ հայտարարություններն ու Հայաստանին ուղղված սպառնալիքները: 

Չուլջյանի խոսքով` ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն իր լոբբիստական աշխատանքների ընթացքում բազմիցս  դիմել է ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին, առաջարկելով զրոյի իջեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակությունը: «Վերջին տարիների ընթացքում, դժբախտաբար, Ադրբեջանի նախագահ Ալիեւի սպառնալից հայտարարություններն էլ ավելի են հաճախակիացնել, հաճախակիացել են նաեւ հրադարարի խախտման դեպքերը»,-նկատեց Չուլջյանը եւ ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի ռազմական`շուրջ 3 միլիարդ դոլար կազմող բյուջեի վրա: 

Նրա խոսքով` ԼՂՀ-ին աջակցությունից զրկելն ու դեռ այսքանից հետո Ադրբեջանին ուղղված աջակցության ծավալներն  ավելացնելը սխալ ու վտանգավոր ազդանշան է, ինչը պետք է ստիպի ամերիկահայ գաղութին իր աշխատանքները Կոնգրեսի հետ էլ ավելի արդյունավետ տանել, որպեսզի Ադրբեջանին եւ Հայաստանին համահավասար գումարներ հատկացվի ԱՄՆ կառավարության կողմից:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է 2012թ. ֆինանսական տարվա բյուջեն, որը նախատեսում է 40 մլն դոլար տնտեսական օգնություն հատկացնել Հայաստանին։ Ներկայացված բյուջեի համաձայն՝ Հայաստանին հատկացվող ռազմական օգնության չափը զիջում է Ադրբեջանին հատկացվող օգնության չափին: Օբաման 3, 45 մլն դոլար ռազմական օգնություն է խնդրել Հայաստանի համար, որը 450 հազ. դոլարով պակաս է Ադրբեջանի համար ներկայացված ռազմական օգնության չափից։

Նշենք, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն այս առնչությամբ  հաղորդագրություն է տարածել, որում իր անհանգստություն է հայտնում այս առթիվ, նշելով, որ 2012 թվականին  Հայաստանի համար ներկայացված օգնության չափը Կոնգրեսի` նախորդ տարվա հաստատած գումարից  քիչ է։ «Մենք շատ անհանգստացած ենք, որ ռազմական օգնության տեսանկյունից նախագահի հայտը կշեռքի նժարը թեքում է Բաքվի կողմը, ինչն էլ նոր պատերազմ սկսելու մասին Ադրբեջանի առաջնորդների սպառնալիքների ֆոնին կթուլացնի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»,– ասված է հայտարարության մեջ։

Հայ դատի հանձնախումբը միաժամանակ հիասթափություն է հայտնում, որ նախագահ Օբաման որեւէ կարեւոր քայլ չձեռնարկեց հայ–ամերիկյան առեւտրային հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ:







news.am

Просмотров: 468 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: