Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 20.10.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 10 » Հայաստանի օլիգարխիկ հատվածի համար խնդիր չէ Հայաստան-Ռուսաստան գազամուղը գնելը. Ստեփան Սաֆարյան
12:18
Հայաստանի օլիգարխիկ հատվածի համար խնդիր չէ Հայաստան-Ռուսաստան գազամուղը գնելը. Ստեփան Սաֆարյան

Հայաստան-Ռուսաստան գազամուղի վաճառքն Ադրբեջանին սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, այդ թվում՝ քաղաքական և էներգետիկ։ Մեկնաբանելով Ադրբեջանին Ռուսաստան-Հայաստան գազամուղի հնարավոր վաճառքի մասին տեղեկությունը` Tert.am-ին այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։

Ստեփան Սաֆարյանը, միաժամանակ, նկատեց, թե այդ մասին լուրն արդեն երեք շաբաթ է՝ կա, ու հետաքրքիր է, «թե ինչ քայլեր են ձեռնարկել, ինչ պարզաբանումներ են պահանջել մեր իշխանությունները վրացական իշխանություններից, որ այդ գործարքը տեղի չունենա»։

«Հնարավո՞ր է արդյոք, որ գազամուղը գնի Հայաստանը» հարցին «ժառանգություն» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Կարծում եմ՝ Հայաստանի օլիգարխիկ հատվածի համար խնդիր չէ դա գնելը»։

Սաֆարյանի խոսքով, «երկրի ներսում կեղծ լուսապսակ կրող իշխանությունները լավ կլիներ, որ կարողանային իրականացնել այդ գործարքը` ապահովելով Հայաստանի անվտանգությունը, ու ձեռք բերել Հայաստանի էներգետիկ երակներից մեկը»։

Հիշեցնենք, որ թուրքական Hurriyet օրաթերթը երեկ տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի «Ռուսաստանը Հայաստանին կապող Հյուսիս-Հարավ գազամուղը 99 տոկոսով գնելու է Ադրբեջանի նավթային ընկերությունը (SOCAR)»։

Tert.am

Просмотров: 255 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: