Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 20 » Հայաստանի նախագահ. Ադրբեջանի քարոզչական փուչիկը կպայթի, եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի
10:44
Հայաստանի նախագահ. Ադրբեջանի քարոզչական փուչիկը կպայթի, եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի

Ադրբեջանում արհեստականորեն սնուցվում է մի առասպել, ըստ որի` հայկական կողմը թույլ է, իսկ ադրբեջանականը` շատ ուժեղ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին ունեցած իր ելույթում:

Ըստ Սարգսյանի՝ «թվում է, թե նման պատկերացումը վտանգավոր չէ, որովհետեւ չի արտացոլում իրականությունը: Բայց մենք գիտենք, որ ժամանակին պատերազմը նոր ուժով բորբոքվում էր հենց այն պահերին, երբ կար Հայաստանի եւ Արցախի ուժերի թերագնահատում»:

Սարգսյանը նկատել է, որ այդ քարոզչական փուչիկը, իհարկե, միանգամից կպայթեր, եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվեր: «Բայց մեր խնդիրը պատերազմում հաղթելը չէ, մենք դա արդեն արել ենք: Մեր խնդիրը արդարացի լուծում գտնելն է, որին հասնելու ճանապարհի հարցում միակարծիք են եւ այդ մասին հստակ հայտարարել են թե՛ Հայաստանը, թե՛ խնդրի կարգավորման հետ առնչություն ունեցող տերությունները եւ թե՛ միջազգային ամենահայտնի կազմակերպությունները»,- ասել է Սարգսյանն ու նկատել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում կարեւորագույն բոլոր հարթակներում եւ խնդրի հետ կապ ունեցող բոլոր կողմերին  հրապարակավ ներկայացվել է այն եզրագիծը, որից այն կողմ մենք բանակցելու տեղ չունենք:






NEWS.am


Просмотров: 437 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: