Հայաստանի գլխավոր մարքսիստը Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ է անում ընդդիմության երկրորդ ճակատ ստեղծել - 25 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 4.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 25 » Հայաստանի գլխավոր մարքսիստը Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ է անում ընդդիմության երկրորդ ճակատ ստեղծել
23:37
Հայաստանի գլխավոր մարքսիստը Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ է անում ընդդիմության երկրորդ ճակատ ստեղծել
 Հացադուլը քաղաքական պայքարի մեթոդ չէ։ Մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին հարցը։

«Ես այցելել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին երկու օր առաջ ժամը 16։00-ին, անձրեւ էր գալիս։ Մենք գրկախառնվեցինք եւ համբուրեցինք միմյանց։ Ես նրան ողջախոհ լինելու կոչ արեցի, որպեսզի նա իր առողջությունը պահպանի ապագայի քաղաքական մարտերի համար»,- ասաց Հակոբյանը՝ ավելացնելով, որ քաղաքական տեսանկյունից հացադուլը գնահատում է, որպես բարոյական բարձր քայլ, մինչդեռ քաղաքականությունում ամեն ինչ ստորությամբ է կատարվում։

«Ճգնակեցությունը, ծոմն ու բարոյահոգեբանական մյուս միջոցները քաղաքական արդյունավետ միջոցներ չեն, մասնավորապես, երբ գործ ունես իշխանությունում կանգնած անբարո քաղաքական գործիչների հետ»,- նշեց Հայաստանի գլխավոր մարքսիստը՝ Հովհաննիսյանին կրկին խորհուրդ տալով, պահպանել ուժերը եւ երկրորդ ընդդիմադիր ճակատ ստեղծելու քայլեր անել։ 

Հակոբյանը երկրորդ ընդդիմադիր ճակատ ստեղծելու իր կոչը բացատրեց այն հանգամանքով, որ, ըստ իրեն, ՀՀՇ-ական ընդդիմությունը մեծամտության հասնող էգոիզմ է դրսեւորում։ Մարքսիստն անդրադարձավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի Րաֆֆի Հովհաննիսյանին չողջունելու փաստին եւ Տեր-Պետրոսյանի այս կապակցությամբ տրված բացատրությանը։ «Տեր-Պետրոսյանը 5-րդ դարի Հայոց կաթողիկոսից մեջբերում կատարեց, որպեսզի թաքցնի սեփական վարքի  անբարոյականությունը։ Ես Տեր-Պետրոսյանին խորհուրդ կտայի, որ 5-րդ դարի հայոց կաթողիկոսին մեջբերելու փոխարեն, թող հետեւի Ալեքսանդր Մակեդոնացու խորհրդին, ու կարդա Պլուտարքոսի ստեղծագործությունները։ Վեհանձնությունը՝ մեծերի շնորհն է, իսկ Տեր-Պետրոսյանի արարքը վեհանձն չէ»,- ասաց նա։ 

Մարքսիստն անդրադարձավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մեջբերմանը, թե իսկական քրիստոնյային վայել չէ ի ցույց բոլորի ծոմ պահել, եւ հռետորական հարց ուղղեց. «Իսկ քրիստոնյային վայե՞լ է մի ամբողջ ժողովրդի սառնամանիքի ժամանակ պահք պարտադրել։ Իսկ «ոջլոտ Խաչիկի» կամքին ընդառաջ գնալն ու ատոմակայանը փակելը քրիստոնյային վայե՞լ է» (հիշեցնենք, որ ատոմակայանը փակվել է 1989 թվականին` կոմունիստների իշխանության տարիներին խմբ):

Հակոբյանը Հայաստանի երեք նախագահներին խորհուրդ տվեց ավելի համեստ լինել՝ մեջբերելով պատմահայր Մովսես Խորենացու խոսքը՝ Աստված ժուժկալության մեջ է։ Նա նաեւ հորդորեց Հայաստանի առաջին նախագահին շատ չվրդովվել երկրորդ ու երրորդ նախագահների արարքներից, քանի որ «նրանք իր հոգեւոր զավակներն են, իսկ Տեր-Պետրոսյանը նրանց կնքահայրն է»։

«Որպես հոբեբույժ իմ դիագնոզը երեք նախագահների վերաբերյալ այսպիսին է, նրանք տառապում են վեհության մոլուցքով»,- եզրափակեց Հակոբյանը։



news.am

Просмотров: 118 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: