12:38 Հայաստանցիներին կտեղափոխե՞ն ռուսները | |
Այսօր առավոտյան Ռուսաստանի ԱԻ նախարարության առաջին ինքնաթիռը Տրիպոլիի միջազգային օդանավակայանից տեղափոխեց Ռուսաստանի 118 քաղաքացիների: Նախատեսվում է ևս երեք չվերթ իրականացնել: Միաժամանակ` Տաջիկստանի ԱԳՆ-ը դիմել է Ռուսաստանի կառավարությանը` Լիբիայում գտվող իր քաղաքացիներին նույնպես տարհանելու համար: Տաջիկստանը Լիբիայում պաշտոնական ներկայացուցչություն չունի: Լիբիայում, ըստ Տաջիկստանի ԱԳՆ-ի, գտնվում են շուրջ 20 ուսանողներ: Զոհերի հստակ թիվը հայտնի չէԼիբիայի կառավարության տվյալներով` մեկշաբաթյա բախումների արդյունքում զոհվել է 111 զինծառայող, 189 քաղաքացի: Ամենամեծ քանակությամբ զոհերը եղել են Բենգազիում` 104 քաղաքացի և 10 զինծառայող: Հակառակ սրա` միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մի քանի հարյուր զոհերի մասին են խոսում: Հաագայի միջազգային քրեական դատարանը հաղորդել է, որ Լիբիայում զոհվել է ավելի քան 600 մարդ: a1plus.am | |
|
Всего комментариев: 0 | |