Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 25.7.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 31 » Հարութ Սասունյան. Բրայզային չէին առաջադրի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, եթե չլինեին նրա ազդեցիկ ընկերները
17:56
Հարութ Սասունյան. Բրայզային չէին առաջադրի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, եթե չլինեին նրա ազդեցիկ ընկերները

«Բարաք Օբաման նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրեց «փոփոխության» ծրագրով և նոր մոտեցումներ խոստացավ ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում: Սակայն, ընտրություններից հետո նա հիասթափեցրեց իր կողմնակիցներին` շարունակելով իր նախորդի վարած քաղաքականությունը:

Օբամայի` անցյալի հետ կապերը չխզելու օրինակ կարող է ծառայել նրա կողմից Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության առաջադրումը: Բրայզան Բուշի վարչակազմի մնացուկն է` իր խայտառակ ու վիճահարույց անցյալով: Օբամայի վարչակազմի և Միացյալ Նահանգների համար նա ավելի շուտ խանգարիչ հանգամանք է, քան արժանիք», - գրում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

Շարունակելով հոդվածը, Սասունյանը գրում է. «Ամիսներ շարունակ Բրայզան պտտվում էր Վաշինգտոնում`ակնարկելով, թե դառնալու է Ադրբեջանում ԱՄՆ հաջորդ դեսպանը: Այն փաստը, որ գրեթե մեկ տարի տևեց մինչև նրա դեսպան առաջադրվելը, ցույց է տալիս, որ այստեղ առկա էին լուրջ բարդություններ, այդ թվում` ռուս-վրացական պատերազմում Ռուսաստանի մտահոգությունները Բրայզայի դերի մասին, Ադրբեջանի առարկությունը նրա` հայ-թուրքական արձանագրությունների պաշտպանությանը, պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքները նրա կնոջ աշխատանքում, ինչպես նաև հարսանեկան ծախսերի հետ կապված հարցեր:

Հաշվի առնելով այս բոլոր վիճահարույց հարցերը, Բրայզան երբեք չպետք է առաջադրվեր Ադրբեջանում դեսպանի պաշտոնում, եթե չլինեին նրա բարձրաստիճան ու ազդեցիկ ընկերները: Ըստ մամուլի հրապարակումների, Բրայզային դեսպանի պաշտոնում, պետքարտուղար Հիլարի Քլինթոնին անձամբ երաշխավորել է պետքարտուղարի նախկին օգնական Դեն Ֆրիդը:

Ամենավիճահարույցը Բրայզայի ամուսնությունն էր ազգությամբ թուրք Զեյնո Բարանի հետ: Հարցը նրա ազգային ծագումը չէր, այլ այն, որ նա Հադսոնի ինստիտուտի Եվրասիայի քաղաքականության հարցերով կենտրոնի տնօրենն է, որը Վաշինգտոնում գտնվող մի վերլուծական կենտրոն է, և ըստ տեղեկությունների ֆինանսավորվում է ExxonMobile-ի և այլ էներգետիկ ընկերությունների կողմից: Ըստ Washington Times-ի. «Թուրքական և ադրբեջանական գործարար շրջանակները մի խոշոր համաժողով են ֆինանսավորել Հադսոնի ինստիտուտում, որը մասամբ կազմակերպվել էր տիկին Բրայզայի կողմից»: Թերթը մեջբերում է Հայ Դատի հանձնախմբի հայտարարությունը, նշելով, որ «այն քաղաքական դիրքորոշումները, որոնք պաշտպանել է տիկին Բրայզան, հաճախ համընկել են ... Ադրբեջանի կառավարության և էներգետիկ ընկերությունների` կասպյան տարածաշրջանում ունեցած շահերի հետ», և որ «Մեթյու Բրայզան հավանաբար խախտել է բարի վարքի ֆեդերալ նորմերը` թուրքական և ադրբեջանական գործարար շրջանակների հետ նրա կնոջ ունեցած կապերի պատճառով»:

Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Բրայզայի թեկնածության առաջադրման վերաբերյալ հուլիսի 22-ի լսումներում նրան հանգամանալից հարցադրումներ ուղղեցին պաշտոնական դիրքի հնարավոր չարաշահումների մասին: Ի պատասխան, Բրայզան սենատորներին ասաց, որ Միացյալ Նահանգների կառավարությունը մանրամասն ստուգել է իր ընտանիքի եկամուտները և «պաշտոնական դիրքի որևէ չարաշահում չի բացահայտել»: Նա նաև սենատորներին հայտնեց, որ իր կինը «Զեյնոն խոստացել է պետքարտուղարության կամ Բաքվում ԱՄՆ դեսպանատան առաջ ձեռնպահ մնալ Հադսոնի ինստիտուտի հետ կապված որևէ հարցից ...»: Ավելորդ է նշել, որ նրա կնոջ «խոստումը» օրենքի ուժ չունի:

Լսումների ժամանակ Բրայզային ուղղված մեկ այլ վիճահարույց հարց լուրջ մեղադրանքներ էր ներկայացնում, որ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախկին նախարար Հեյդար Բաբաևը օգնել է վճարել 2007 թվականին Ստամբուլում կայացած Բրայզայի հարսանեկան շռայլ ծախսերը: Բաբաևն իրեն առաջադրված մեղադրանքից կատաղած, դատի էր տվել ադրբեջանական թերթին` այդ պատմության հրապարակման համար: Հոդվածագիրը ձերբակալվել և ծեծի էր ենթարկվել` մինչև երկրից փախչելը: Դրանից հետո նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայց էր ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի:

Բրայզան սենատորներին հավաստիացրեց, որ «բացարձակ կեղծիք է», թե նախարար Բաբաևը ֆինանսավորել է իր հարսանիքը: Այնուամենայնիվ, եթե Եվրոպական դատարանը բացահայտի, որ նախարար Բաբաևն իրոք հոգացել է այդ հարսանիքի ծախսերը, ապա Բրայզան մի շարք լուրջ մեղադրանքների առաջ կկանգնի, այդ թվում` ԱՄՆ կառավարության կողմից նվերի ընդունման և բացահայտման քաղաքականության խախտման, ԱՄՆ հարկային ծառայություններին նման ավանդը որպես եկամուտ չհայտարարելու, ինչպես նաև Սենատում կեղծ վկայություն տալու համար:

Բրայզան սենատորներին հպարտությամբ հայտարարեց, որ նա և իր կինն իրենց հարսանյաց հանդեսին հրավիրել էին այն մարդկանց, որոնց հետ վերջին տասնամյակում ծանոթացել էին իրենց աշխատանքային գործունեության բերումով, այդ թվում` պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, ընդդիմության առաջնորդներ, հասարակական և կրոնական կազմակերպությունների ղեկավարներ Թուրքիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Կիպրոսից և Հունաստանից: Բրայզան նշեց, որ հարսանիքի հրավիրյալների թվում է եղել նաև «ՙՀայոց Մեսրոպ պատրիարքը, որն այժմ մահացած է»:

Ինչպես հայտնի է, Թուրքիայի Հայոց պատրիարքը ողջ է, թեև տառապում է մտագարությամբ: Պարզապես զարմանալի է, որ Բրայզան տեղյակ չէ, որ պատրիարք Մութաֆյանը, որին այդքան մոտ համարելով հրավիրել էր իր հարսանիքին, դեռևս ողջ է: Մնում է հուսալ, որ այս սխալը չի բնորոշում Բրայզայի անտեղյակությունն աշխարհի այդ բարդ տարածաշրջանի առանցքային մարդկանց ու իրադարձությունների մասին, որտեղ նա ձգտում է ներկայացնել Միացյալ Նահանգները»:

                                                       panarmenian.net

Просмотров: 324 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: