ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ. ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՄՆՈՒՄ Է ՄԻԱԿ ՁԵՎԱՉԱՓԸ - 10 Сентября 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 7.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 10 » ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ. ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՄՆՈՒՄ Է ՄԻԱԿ ՁԵՎԱՉԱՓԸ
21:59
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ. ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՄՆՈՒՄ Է ՄԻԱԿ ՁԵՎԱՉԱՓԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), ովքեր սեպտեմբերի 6-9-ին այցելել են Բաքու, Ստեփանակերտ, ապա Երեւան, հանդես են եկել հայտարարությամբ:
 
Սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի եւ կողմերի զինվորական իշխանությունների օգնությամբ համանախագահները ոտքով հատել են շփման գիծը եւ շարժվել դեպի Ստեփանակերտ, որպեսզի շեշտեն, որ շփման գիծը չի կարող մշտական խոչընդոտ հանդիսանալ հարեւան ժողովուրդների միջեւ, ինչպես նաեւ ցուցադրել կողմերին, որ պետք է խստորեն պահպանել 1994-ին կնքված հրադադարը: 2001-ից ի վեր սա առաջին դեպքն է, երբ միջնորդները հատում են շփման գիծը:
 
Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, սեպտեմբերի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, եւ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ հանդիպումներում համանախագահները ներկայացրել են առաջիկա ամիսներին իրենց աշխատանքային ծրագրերը, որի մասին նշել են սեպտեմբերի 6-ի իրենց հայտարարության մեջ: Համանախագահներն ընդգծել են, որ կողմերն ավելի կառուցողական դիրքորոշում պետք է ցուցաբերեն այդ ծրագրերն իրականացնելու հարցում, որպեսզի մինչեւ դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողով որոշակի առաջընթացի հասնեն:
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկումներ են ունեցել բոլոր կողմերի հետ, մասնավորապես, ավելի վաղ համաձայնեցված ԼՂ հարակից տարածքներում Դաշտային գնահատման առաքելության իրականացման շուրջ, որը նրանք կիրականացնեն սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի սկզբին: Նրանք ներկայացրել են իրենց առաքելության որոշ տարրեր եւ շատ մոտ ապագայում ավարտին կհասցնեն այդ առաքելության նախապատրաստական աշխատանքները:
 
Համանախագահները եւս մեկ անգամ խստորեն կոչ են անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը, զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ հրապարակային հայտարարություններից ու վերջ դնել շփման գծի խախտման դեպքերին:
 
Համանախագահները ողջունում են Ադրբեջանի որոշումը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ներկայացրած բանաձեւը հետաձգելու մասին:Միաժամանակ,  համանախագահները կրկնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է միակ ձեւաչափը, որը կոչված է լուծել ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով:
 
Նախքան տարածաշրջան վերադառնալը եւ Դաշտային գնահատման առաքելություն իրականացնելը, համանախագահները կուղեւորվեն Վաշինգթոն, այնուհետեւ Նյու Յորք` աշխատելու կողմերի հետ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում»:


lragir.am
Просмотров: 269 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: